«Քաղաքում մարդ չկա, գնորդ չկա». անշարժ գույքի գործակալության տնօրեն
Հայաստանի անշարժ գույքի շուկայում առանձնապես ակտիվացում չի նկատվում: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց Realty Group ընկերության տնօրեն Հարություն Ավետիսյանը, սեպտեմբերի համեմատ գործարքների աճ չկա, գների փոփոխություն չկա, իսկ վիճակն, ընդհանուր առմամբ, գոհացուցիչ չէ:
«Քաղաքում մարդ չկա, գնորդ չկա, սփյուռքահայերն էլ շատ քիչ են գնում»,- ասաց Հ.Ավետիսյանը՝ հավելելով, որ Մաքսային միությանը ՀՀ անդամակցությունից հետո իրավիճակը կարող է էլ ավելի վատանալ, քանի որ այստեղ ներդրումները իրենց չեն արդարացնումխ և անշարժ գույք ձեռք բերողները կնախընտրեն Ռուսաստանում ներդնում անել: