Բաժիններ՝

Օտարերկրյա ներդրումների ծավալը գահավիժում է

Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը ոչ թե նվազում, այլ գահավիժում է: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2013թ. հունվար-սեպտեմբերին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը (առանց պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածի) կազմել է 395.6 մլն դոլար, որը 2012թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 31.7%-ով, որից ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 155.1 մլն դոլար և նվազել` 62.1%-ով: Եթե հաշվի առնենք նաև նախորդ տարի այս ցուցանիշի գրանցած անկումը, ապա տնտեսության իրավիճակը կարելի է համեմատել արագ զարգացող քաղցկեղի հետ: 155 մլն դոլարը «լացելու» թիվ է:

Պատկերն ավելի տխուր է դառնում, երբ դիտարկում ենք, թե ուր են ուղղվել այդ ներդրումները: Այսպես՝ իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների հոսքերի ամենամեծ մասը՝ մոտ 33%, բաժին է ընկել հանքարդյունաբերությանը, օդային տրանսպորտի գործունեությանը՝ 20.8%, հեռահաղորդակցությանը՝ 12.2%, էլեկտրականության, գազի մատակարարմանը՝ 6.0%, խմիչքների արտադրությանը՝ 5.97%, շինարարությանը՝ 5.9%, իսկ արդյունաբերության մնացած ճյուղերում ներդրումների ծավալը շատ չնչին է:
Նշենք նաև, որ ուղղակի ներդրումների հիմնական մասը՝ 41.2% իրականացվել է Ռուսաստանից, Ֆրանսիայից՝ 15.7%, Գերմանիայից՝ 6.7%, Հունաստանից և Արգենտինայից՝ 5-ական տոկոս, ԱՄՆ-ից՝ 4%:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս