Բաժիններ՝

Արտագաղթը նվազեցնում է աղքատության ցուցանիշը

Հայաստանում աղքատության ցուցանիշի անկումը պայմանավորված է արտագաղթով: Նման համոզմունք 168.am-ի հետ զրույցում հայտնեց ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արագած Ախոյանը:
Հարցին՝ կառավարության կողմից քայլեր չեք տեսնո՞ւմ, որը կհանգեցներ տնտեսական աճի ու աղքատության կրճատման, Ախոյանը պատախանեց, թե կառավարության ձեռնարկած քայլերի արդյունքն ամիսների, տարիների ընթացքում կերևա:
Դիտարկմանը, որ ԱՎԾ ուսումնասիրության համաձայն, հասարակության շերտերի միջև բևեռացումն ուժեղացել է, Ախոյանը արձագանքեց, թե չի կարող մեկնաբանել, որովհետև չի տիրապետում այդ տվյալներին, անձամբ չի ուսումնասիրել և չի ուզում մեկնաբանել ուրիշի գնահատականները: Հիմնվելով սեփական դիտարկումների վրա՝ ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, թե ոչինչ չի փոխվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս