Միջազգային կառույցների աջակցությամբ «Յունիբանկն» ընդլայնում է ՓՄՁ-ների վարկավորումը (տեսանյութ)
Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Առևտրի և զարգացման Սևծովյան բանկը (BSTDB) կաջակցեն «Յունիբանկ» ՓԲԸ-ին` ընդլայնելու Հայաստանում ՓՄՁ-ների վարկավորման հնարավորությունը` օգնելով վերջիններիս վերաճել ավելի մեծ ձեռնարկությունների և ստեղծել հավելյալ աշխատատեղեր: Այս նպատակով այսօր կողմերի միջև ստորագրվեց 3 պայմանագիր:
«Յունիբանկի» Վարչության նախագահ Վարդան Աթայանը տեղեկացրեց, որ համագործակցության շրջանակներում IFC-ն և BSTDB-ն «Յունիբանկին» կհատկացնեն յուրաքանչյուրը 5 մլն ԱՄՆ դոլար, որը կուղղվի փոքր և միջին ձեռնարկատիրության երկարաժամկետ վարկավորմանը: ՓՄՁ-ների վարկավորման և ռիսկերի կառավարման գործընթացի բարելավման նպատակով IFC-ն «Յունիբանկին» կմատուցի նաև խորհրդատվական ծառայություններ, ինչն, ըստ Վ.Աթայանի, բանկին թույլ կտա ընդլայնել ՓՄՁ-ների վարկավորումը և միջազգային ստանդարտներին համապատասխանեցնել պրոդուկտները:
««Յունիբանկը» օրերս նշեց իր 12-ամյակը, մինչ օրս միջազգային ռեսուրսների կարիք չի եղել, իսկ այժմ պահը հասունացել է»,- նշեց Վ. Աթայանը:
Նրա խոսքով՝ բանկի վարկային ներդրումները կազմում են 111 մլրդ դրամից ավելի, ակտիվները՝ 153 մլրդ դրամ, ՓՄՁ վարկավորման պորտֆելը 36 մլրդ դրամից ավելի է: Վ. Աթայանը նշեց, որ կվարկավորվեն այն վարկառուները, որոնք բանկում ունեն դրական պատմություն և վարկավորում կիրականացվի նախկինից ավելի լավ պայմաններով: Բանկը կատարում է մինչև 10 տարով վարկավորում, IFC-ի վարկավորումը կատարվելու է մինչև 5 տարով: Ներկայոմս բանկը ՓՄՁ-ներին տալիս է ամսական 200 վարկ, վարկառուների քանակը մինչև 3000 է, ամսական աճը՝ 4 մլրդ դրամի չափով, և միայն ՓՄՁ-ների վարկավորումը 10 մլն դոլար է:
«Մենք որախ ենք արձանագրել, որ այսօր սկսում ենք համագործակցություն «Յունիբանկի» հետ: Բանկը միանում է ՀՀ-ում IFC-ի գործընկեր բանկերի խմբին: ՓՄՁ-ների համար հասնելի կդառնան երկարաժամկետ ֆինանսական ռեսուրսներ և կմաշկվի ռիսկերի կառավարման նոր համակարգ»,- նշեց IFC-ի ներդրումների գծով համակագող Արման Բարխուդարյանը:
Հավելենք, որ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում իրականացվող IFC-ի բանկային խորհրդատվական ծրագիրը ֆինանսավորվում է Ավստրիայի զարգացման բանկի կողմից:
Մանրամասները՝ տեսանյութում