Տարվա դրականն ու բացասականը՝ ըստ Գագիկ Մինասյանի
«Չեմ կարծում, որ մեզ կհաջողվի հասնել տնտեսական 6.2% աճի, որը սահմանված է բյուջեում: Իսկ գնաճը տարվա ավարտին կմոտենա օրենքով սահմանված սահմանի 4±1.5% առեվալագույն շեմին»»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը՝ գնաճի թռիչքը պայմանավորելով գազի և էլեկտրաէներգիայի թանացմամբ, որի առաջացրած շոկը, նրա կարծիքով, այժմ որոշ չափով անեցել է:
Մինայանը նշեց, որ ՄՄ-ին ՀՀ-ի անդամակցումը որշակի փոփոխություն է մտցնելու ապրանքների շուկայում, որոշ ապրանքների մաքսատուրքերը կավելանան, որոշներինը` կպակասեն: Ամեն դեպքում, ՀՀԿ-ական պատգամավորի գնահատմամբ՝ տեղական արտահանողների համար լրացուցիչ խթան կլինի արտադրության ծավալներն ավելացնելու համար: Գ.Մինասյանը հույս հայտնեց, որ ԵՄ կողմից ՀՀ-ին շնորհված GSP+ կարգավիճակը, որը վերանայվելու է հաջորդ տարի, կվերահաստատվի, քանի որ եվրոպացիները համոզվեցին, որ ամենաճիշտը «և-և»-ի քաղաքականությունն է:
GSP+ ռեժիմը հնարավորություն է տալիս, որ 6600 ապրանքատեսակներ առանց մաքսատուրքի ներթափանցեն ԵՄ շուկա: Ըստ Մինասյանի՝ դա կխթանի, որ ՄՄ մյուս երկրների արտադրողներն արտադրություն հիմնեն ՀՀ-ում. «Արմենալում մեծածավալ ներդրումներ է պատրաստվում իրականացնել ձեռնարկատերը, որը կարող է լավ օրինակ դառնալ և մյուս արտադրողներն իրենց արտադրությունը տեղափոխեն ՀՀ ու ունենան ավելի փոքր մաքսավճարներ ԵՄ արտահանեու համար»:
Պատգամավորը դրական գնահատեց, որ դեռևս ՄՄ անդամ չդարձած, ՀՀ-ի համար երեք ապրանքի մաքսատուրքը զրոյացվեց ՝գազ, նավթամթերք և չմշակված ադամանդ:
Որպես տարա բացասական իրադարձություն՝ Մինասյանը նշեց այն, որ կառավարությունը չկարողացավ իրականացնել բյուջեով նախատեսված տնտեսական աճի ցուցնիշները, գնաճի ցուցանիշը բարձր է, և չի հաջողվում դուրս գալ շինարարության բնագավառում անկման իրավիճակից: