Բաժիններ՝

«Մարդկանց մեջ էլ կան, որ չեն հղիանում, մարդիկ էլ են մահանում…». Գյուղնախարարը խոսել է տոհմային երինջների անկման խնդրից

«Մարդկանց մեջ էլ կան, որ չեն հղիանում, մարդիկ էլ են մահանում. այդ խնդիրը կենդանական աշխարհում կա»,- այսօր գյուղատնտեսական տարվա արդյունքներն ամփոփելու ժամանակ հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ խոսելով արտերկրից ներկրված և անկած տոհմային երինջների մասին:

Չնայած ֆերմերներիդժգոհություններին՝ նախարարը ծրագիրը հաջողված համարեց, քանի որ անասանպահության ոլորտում «առկա հաջողությունն ու առաջընթացը պայմանավորված է նաև այդ ծրագրով»:

«Ես գիտեմ, թե ինչից է գալիս նրանց դժգոհությունը՝ ուզում են իրենցից գնեն երինջերի ձագերին»,- ասաց Ս.Կարապետյանը՝ հավելելով, թե աշխատանքային խումբ է ստեղծված, որն ուսումնասիրում է խնդիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս