Բաժիններ՝

Ոչ մի երկրում Ամանորին սննդամթերքը չի էժանանում. Ա. Շաբոյան

Այն պնդումը, որ ամբողջ աշխարհում Ամանորին գները նազում են, սխալ է: Ինչպես այսօր ասուլիսի ժամանակ նշեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, ոչ մի երկրում սննդամթերքի գծով գների նվազեցում տեղի չի ունենում, և խոսքը վերաբերում է միայն հագուստին, տեխնիկային, ամանորյա իրերին և այլն: Նրա խոսքով՝ այդ ապրանքների մասով ՀՀ-ում էլ շատ ակցիաներ են լինում:

Ամեն դեպքում, ըստ նրա, թեև ՏՄՊՊՀ-ն գործունեություն է իրականացնում գերիշխող դիրք և բարձր կենտրոնացվածություն ունեցող շուկաներում, ամանորյա աժիոտաժի հետ կապված, երբ հնարավոր է տնտեսվարողները բարձրացնեն գները, խստացված հսկողություն է սահմանվել: Շաբոյանի խոսքով՝ հանձնաժողովի աշխատանքային խմբերն ամեն օր այցելում են սուպերմարկետներ և հսկում են. «Գների բարձրացում դեռևս չի նկատվել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս