ՄՄ երկրները մի օր կճանաչեն Լեռնային Ղարաբաղը
Հայաստանի հետ միաժամանակ Մաքսային միության տարածք է դառնում նաև Լեռնային Ղարաբաղը: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Նա գոհունակությամբ նշեց, որ դեկտեմբերի 23-ին ՌԴ նախագահը վավերացրել է փաստաթղթեր, որոնցով Ռուսաստանի և Աբխազիայի ու Օսիայի միջև մաքսային սահմանը վերարացվեց: Ըստ նրա՝ դա ապագայում կհանգեցնի ԼՂՀ-ի դե յուրե ճանաչմամը.
«Քանի որ ՄՄ-ում կան երկու չճանաչված երկրներ՝ Աբխազիան և Օսիան, երբ ՀՀ-ն է մտնում ՄՄ, նման տարածք կդառնա նաև ԼՂ տարածքը: Եվ կհասունանա իրավիճակը, երբ կամ ՄՄ երկրները կճանաչեն կամ կփորձեն դուրս թողնել այդ երկրները ՄՄ տարածքից: Ես կարծում եմ, որ հաշվի առնելով Ռուսաստանի գործոնը, առաջին տարբերակն է բավականին իրատեսական»: