Բաժիններ՝

Ի՞նչ դեր կտան «Նաիրիտին» ռուսական և իտալական ընկերությունները

Օրերս Սերժ Սարգսյանի ներկայությամբ «Ռոսնեֆտ», «ՊԻՐԵԼԼԻ Թայր Ռուսաստան» և «Ռոսնեֆտ-Հայաստան» ընկերությունների ներկայացուցիչները ստորագրեցին մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ Հայաստանում բութադիենստիրոլային կաուչուկի արտադրության նպատակով համատեղ ձեռնարկության ստեղծման մասին փոխըմբռնման հուշագիր: 168.am-ը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ դեր է ունենալու «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն:

«Ես կդժվարանամ ասել, թե տեխնոլոգիական ինչպիսի նոր գծեր է «Ռոսնեֆտը» բերելու, որպեսզի կարողանա արդիականացնել այն գործարանը, որը 50 և ավելի տարվա պատմություն ունի և այս հարցի պատասխանը միայն ժամանակը ցույց կտա՝ արդյոք կաուչուկի արտադրության համար կօգտագործվե՞ն այն հզորությունները, որ կան, թե՞ ավելի ժամանակակից, բարձր որակով կաուչուկ արտադրող հզորություններ կներգրավվեն ու կտեղադրվեն: Ընդամենը հուշագիրն է առկա՝ առ այն, որ հուշագրի կողմերը նպատակ ունեն նման քայլեր իրականացնել»,- ասաց Գ.Մինասյանը:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս