ԲՀԿ-ական պատգամավորը ճգնաժամային ծրագիր էր ակնկալում
«Ոչ թե իրատեսական, այլ ճգնաժամային ծրագիր էինք ակնկալում»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը` դիմելով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Վ.Բաբայանը հետաքրքրվեց, թե գիտության բաժնում ի՞նչ մեխանիզմներ են գործել գիտնականներին աջակցելու համար Տիգրան Սարգսյանի ժամանակ, և ի՞նչն է փոխվելու նրանց սոցիալական առումով, նաև` ինչքա՞ն աշխատատեղ է ստեղծելու ՀՀ կառավարությունը, և արդյո՞ք 65 հազար դրամ աշխատավարձը բավարար է:
Հ.Աբրահամյանը հայտարարեց, թե բյուջեն հաստատված է և կառավարությունը պետք է իրականացնի 2014 թ. բյուջեն: Նա մատնանշեց, որ շեշտում է «իրատեսական» բառը, քանի որ աշխատատեղ ստեղծելը կառավարության գործը չի, կառավարության խնդիրն է միջավայր ստեղծել, չխանգարել գործարարին, այլ օգնի, ստեղծի հավասար դաշտ, որ ստեղծվեն աշխատատեղեր:
Հ.Աբրահամյանի խոսքով` գիտնականների մասով այս տարվա մասին չի խոսվում, դա ապագա ծրագրերի մասին է. «Իսկ ճգնաժամն այնքան էլ կախված չէ կառավարության ծրագրի հետ, աշխարհում իրավիճակի փոփոխությունը, ՌԴ տնտեսության վատացումը ազդում է Հայաստանի վրա»: