
ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու Արթուր Ջավադյանի թեկնածությանը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանն այսօր ԱԺ նիստում թվարկեց ԿԲ նախագահի պաշտոնում կրկին առաջադրված Արթուր Ջավադյանի՝ անցած 6 տարիների պաշտոնավարման ընթացքում հաջողությունները: «Բանկային համակարգը չափազանց կայուն է»,- պնդեց Գ.Մինասյանը:
Համաձայնելով, որ վարկերի տոկոսները բարձր են երկարաժամկետ առումով, Գ.Մինասյանը միաժամանակ հայտարարեց, որ դրանք աննախադեպ ցածր են, քանի որ վերջին 6 տարիներին սփրեդը 4%-ով նվազել է: Նա կոչ արեց, որ հետագա աշխատանքում ԿԲ-ն շարունակի սփրեդի նվազեցմանն ուղղված աշխատանքները և հայտարարեց, որ ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու ներկայացված թեկնածությանը: