Բաժիններ՝

Ես միշտ կողմնակից եմ եղել պարտադիր աուդիտին. ԿԲ նախագահ

«Պարտադիր աուդիտը շատ դրական երևույթ է և ես միշտ կողմնակից եմ եղել դրան: Ճիշտ չէ, որ ձեռնարկությունները խուսափում են հասարակության առջև հաշվետու լինելուց: Բայց զարգացող տնտեսություններում ոչ միշտ են ավելի ազնիվ ներկայացնում իրավիճակը և կարիք կա, որ աուդիտ անցկացվի»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը՝ պատասխանելով պատգամավոր Թևան Պողոսյանի հարցին, թե պարտադիր աուդիտի վերացումն արդյոք կնպաստի՞ բարեխիղճ բիզնեսներ ստեղծելուն:

Ըստ Ջավադյանի՝ եթե ծախսերի առումով ավելի մեծ բեռ չի դրվում բիզնեսի վրա, պարտադիր աուդիտը ցանկալի, շատ նորմալ երևույթ է:

Պողոսյանի հարցին, թե ՀՀ-ում երկար փողեր ստեղծելու համար ի՞նչ է հարկավոր, ԿԲ նախագահը պատասխանեց. «Երկար փողերի համար անհրաժեշտ ռեֆորմները կենսաթոշակային ռեֆորմներն են: Մեզ մոտ փողերի ժամկետայնությունն օրեցօր աճում է, բայց առանց ռեֆորմների ցանկալի արդյունք չենք կարող ունենալ: Այդ ռեֆորմները պետք է երկարաժամկետ քննարկվեն հասարակության հետ: Բայց շատերը պատրաստ չեն իրենց գումարներն ակումուլացնել մի հաշիվների վրա, որոնք չեն կարող այսօր օգտագործել: Խնդիրը դա է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս