Շատ տարբեր տեսակետներ կան, բայց քանի որ Հայաստանի գները փոխկապակցվել են ներռուսական գներին, բնականաբար, եթե ինչ-որ հաշվարկի բանաձև ընդունվի, որ գործի ՌԴ-ում, նույնը կլինի նաև Հայաստանում: Ժամանակը ցույց կտա:
«Այնքան էլ կոռեկտ չէ բարձրացնել պարտավորությունների խախտման հարցը, իմ կարծիքով` պայմանագրում կետ չկար, որ գինը 5 տարի չի փոխվելու: Իսկ այն, ինչ ժողովրդին խոստացել են քաղաքական գործիչները, այլ պատմություն է, իսկ առևտրային ընկերությունների միջև ստորագրված պայմանագիրը` այլ: «Գազպրոմը» խոստում չի տվել, որ գազի գինը 5 տարի չի փոփոխվելու, բայց Հայաստանին հարմար գին տրամադրելու պայման դրվել է, և այն պահպանվել է»,- 168.am-ին ասել է Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրեն, տնտեսական և քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են խախտվել պայմանավորվածությունները գազի գնի շուրջ, այն դեպքում, երբ անգամ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էր հայտարարել (ԵԿՄ համագումար, 15 փետրվարի, 2014թ.), թե գները 5 տարի կայուն կմնան:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության արարողությանը Հայաստանի Հանրապետությունից կմասնակցի ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Այս մասին 168.am-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը։
Անցած տարվա սկզբին Երևան կատարած այցի ընթացքում Վրաստանի արդեն նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ Աբխազիայի միջով երկաթուղին անպայման կվերականգնվի: «Իհարկե, ճանապարհը պետք է բացվի, և այն կբացվի։ Այդ ճանապարհը կլավացնի հարաբերությունները Աբխազիայի հետ և կբարելավի տնտեսությունը։ Սակայն ցավոք, շատ հաճախ այն, ինչ լավ է տնտեսության համար, վատ է քաղաքականության համար։ Կարծում եմ, որ այդ հարցը չափազանց քաղաքականացված է։ Ճանապարհի բացումը պետք է տեղի ունենա այն ժամանակ, երբ այդ հարցը իրարանցում չի առաջացնի»,- ասել էր Իվանիշվիլին:
2014թ. հունվար-մարտին հանրապետություն է ժամանել 154 471 զբոսաշրջիկ կամ՝ 2013թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 20.5%-ով: Նույն ժամանակաշրջանում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 162 073 մարդ կամ 2013թ. հունվար-մարտի նկատմամբ ցուցանիշն աճել է 18.2%-ով:
Հարցին` սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Լ. Տեր-Պետրոսյանը նշել է, որ` «թե´ Ծառուկյանը, թե՛ ԲՀԿ-ն բազմիցս վճռականորեն դեմ են արտահայտվել սահմանադրական բարեփոխումներին, վստահ եմ, որ նրանք ոչ մի պարագայում չեն կուլ տա այս խայծը», արդյոք դա խա՞յծ է, Ի.Տոնոյանը պատասխանեց. « Հարցազրույցի մասով որևէ մեկնաբանություն չի լինելու: Իսկ սահմանադրական բարեփոխումների հետ կապված բազմիցս տեսակետներ հնչեցրել են ԲՀԿ տարբեր ներկաայցուցիչներ և, մասնավորապես, նաև այսօր խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, պատգամավոր Էլինար Վարդանյանը: Տեակետներ ԲՀԿ-ի կողմից բազմիցս հնչեցվել են և մամուլում էլ եղել է»:
Իրավիճակը սարկաստիկ է այն առումով, որ իշխանության ղեկին գտնվող ՀՀԿ ներկայացուցիչները կորցրել են պատճառահետևանքային կապը և ՀՀ-ում ներդրումների անկումը կապում են միայն ծրագրերի բացակայության հետ` լռության մատնելով բիզնեսի խաղի կանոնների համատարած ոտնահարումների մասին ահազանգերը:
«Մեր ենթակառուցվածքները շատ հին են, լուրջ ներդրումներ չեն կատարվել գեներացնող հզորություններում, հիմա դրանք փրկելու համար հարկավոր է կատարել լուրջ ներդրումներ»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց ԵՊՏՀ դոցենտ, տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:
«Մյուս տարի բազիսային գնի փոփոխություն է սպասվում և բարրձացում կլինի՝ 189 դոլարի հետ կապված: Իսկ թե ինչ կլինի հայ սպառողների համար, դա կախված կլինի «Արմռուսգազպրոմից»»:
Չի բացառվում, որ առաջիկայում կրկնվի ռուսական գազի գնի հետ կապված դառը փորձը, երբ Հայաստանը գազը փաստացի թանկ էր ձեռք բերում, բայց ՀՀ պաշտոնյաններն ամեն կերպ թացնում էին դա և միայն 2 տարի անց բացահայտեցին գաղտնիքն ու հայտարարեցին 300 մլն դոլար կուտակված պարտքի մասին: Նման մտավախություն 168.am-ի հետ զրույցում հայտնեց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ մեկնաբանելով այս տարվա առաջին եռամսյակում գազի ներկրման գնի փոփոխությունը, որ արտացոլվել է ՊԵԿ հաշվետվությունում:
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները նախարար Կարեն Ճշմարիտյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ փոխնախարարը բանակցությունների կեսից հրաժարական տվեց: «Ինչի՞ կեսից, ավարտել էր բանակցությունները: Կարծում եմ՝ կշարունակի աշխատանքը: Չեմ կարող ասել, թե որտեղ և ինչպես, ես չեմ որոշողը»,- ասաց Ճշմարիտյանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մինչ օրս որևէ բողոք չի ստացել այն մասին, որ դպրոցներում ուսուցիչներից կուտակային պարտադիր բաղադրիչին մասնակցելուց հրաժարվելու դիմումների հետ միասին պահանջում են նաև աշխատանքից ազատման դիմումներ: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հավաստիացրեց նախարար Արտեմ Ասատրյանը:
Այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հարցին, թե ինչո՞ւ են մայրաքաղաքում տեղադրվող նստարաններն ու աղբամաններն այդքան թանկարժեք (1 նստարանը՝ 150 հազար, 1 աղբամանը՝ 77 հազար դրամ), Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանեց, թե երևանցիները շատ գոհ են նստարանների համար, իսկ աղբամանները անհրաժեշտ են:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը տեղյակ չէ, թե ՀՀ դեսպաններն ինչ ներդրումային առաջարկների կամ դրանց բացակայության մասին են խոսել վարչապետի հետ: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչի՞ց են դժգոհել դեսպանները, Կ.Ճշմարիտյանը պատասխանեց. «Չգիտեմ, վարչապետն ասեց՝ կկոնկրետացնեն աշխատակազմերի մակարդակով: Մեր նախարարությունում այդպիսի առաջարկ չի եղել»:
Հարցին՝ արդյոք Անդրանիկ Մարգարյանը հավանություն կտա՞ր Միկոյանի արձանի տեղադրմանը, Տ.Մարգարյանը պատասխանեց. «Անդրանիկ Մարգարյանի կարծիքի վերաբերյալ, ինձ թվում է, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել»:
Արտերկրներում ՀՀ դեսպանները ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը դժգոհել են ՀՀ նախարարներից՝ նշելով, որ նրանք չեն ներկայացնում ներդրումային ծրագրեր և իրենց առաջարկներն անուշադրության են մատնում:
Ադրբեջան ճամփեքդ բացու՞մ ես, որ ԼՂՀ-ն առևտուր անի։ Պատասխան՝ ոչ։ Հայաստան՝ դ՞ու։ Պատասխան այո։ Եվ ուրեմն Հայաստանի մաքսային օրենքներով առևտուր անելն օրինական է ԼՂՀ համար։ Սա էր, որ պետք է պատասխան տրվեր Նազարբաևին։ Սա է, որ գոնե հիմա պիտի ասվի։
«Ես չեմ ուզում շատ վատատեսական հայացքներ արտահայտել, բայց նման իրավիճակում գնալով պակասելու է, որովհետև բոլոր այն անձինք, որոնք կարողանում էին աշխատել, եկամուտների մի մասը տեղափոխել ՀՀ, հիմա նրանց համար պայմաններ են ստեղծվել, որ կարողանում են իրենց ընտանիքներին տեղափոխել և այլևս ՀՀ գումար չեն փոխանցում: Դրա համար ոչ մի արտառոց բան չեմ տեսնում տրանսֆերտների 0.5 մլն-ով պակասելու մեջ և կարծում եմ, հետագայում ևս այդ թիվը պետք է նվազի»:
Ամիսներ առաջ ՀՀ կառավարությունը սկսեց գանձապետարանների փակման գործընթաց: 43 գանձապետարաններից ներկայումս մնացել է ընդամենը 6 տեղական գանձապետական բաժին՝ Իջևանում, Վայքում, Գյումրիում, Վանաձորում, Սևանում, Գորիսում: ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը 168.am-ին հայտնեց, որ դրանց գործառույթները կփոխվեն, չեն անի այն, ինչ արել են մինչև հիմա՝ հաշվի առնելով, որ համակարգը փոխվել է և նախկինում ՏԳԲ-ների կողմից սպասարկվող համայնքները, պետական հիմնարկները այժմ հնարավորություն ունեն իրենց հաշիվները կառավարել էլեկտրոնային եղանակով. «Միայն հարկավոր է համակարգիչ և ինտերնետ: Մեր տեղեկություններով՝ չկա որևէ միավոր, որ այդ հնարավորությունները չունենա»:
Ռուսաստանում տնտեսական իրավիճակի վատթարացումն ու դրա հետագա սպասումներն արդեն իրենց հետքն են թողել ՌԴ-ից Հայաստան եկող տրանսֆերտների վրա: Այս տարվա ապրիլին Ռուսաստանից Հայաստան ուղարկված տրանսֆերտների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 595 հազար դոլարով և կազմել 109 մլն 4000 դոլար:
«Ղազախստանի նախագահ Նազարբաևի քաղաքականությունը շատ հեռանկարային է: Օրինակ՝ Մինսկում էլ հանդիպման ժամանակ նա առաջինն էր, որ խոսեց Մաքսային միությանը Թուրքիայի անդամակցության մասին, և հետո խոսակցություններ ծավալվեցին այդ թեմայով: Նազարբաևը չվարանեց Հայաստանի ցավոտ կետին դիպչել՝ բացեիբաց հայտարարեց ղարաբաղյան խնդրի մասին, որ ՄԱԿ-ի կողմից չճանաչված պետությունների շարքում է Ղարաբաղը»:
Հիմա ինչքան էլ ստվերը կրճատենք, չի լինի մի երկիր, որտեղ լավագույն մեխանիզմներ են կիրառվել, ու ինքը հասել է լավագույն արդյունքի: Երբ ճնշման մամլիչն ուղղում ես, պետք է հասցեագրված ուղղես: Հիմա եթե տնտեսվարողը 10 մլն շրջանառություն է ցույց տալիս, նշանակում է, որ օրական ընդամենը 2-3 հազար դրամ է աշխատում, որից տալիս է աշխատավարձ, էլեկտրաէներգիայի ծախս և այլն: Այդքան շրջանառությամբ 50 հազար ձեռնարկության գոյությունն իրական չէ:
Պատգամավորները հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարել և օրենքից հանել պարտադիր կուտակային բաղադրիչը: Պատգամավորներ հարկ չեն համարել անդրադառնալ կուտակայինի ողջ փաթեթին, հարակից իրավական ակտերին և այլն:
Կենսաթոշակային բարեփոխումների վերջնական փաթեթի շուրջ բոլոր կողմերի մասնակցությամբ քննարկումները դեռևս չեն սկսվել: 168.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ իրենք 4 հոգու անուն են ներկայացրել Կառավարությանը, սակայն որևէ քննարկման մասնակցելու հրավեր դեռ չեն ստացել:
Ըստ Վարդան Այվազյանի` երկրի վարչապետը հստակ հայտարարում է` փոքր ու միջին բիզնեսից հարկ հավաքելը գերխնդիր չէ, վարչարարությունը չի խստացնում, և սլաքն ուղղում է խոշորի դեմ, ինչը քաղաքական կամքի դրսևորում է: Այվազյանի կարծիքով` կատարվող առաջին քայլերը և մոտեցումները թույլ են տալիս եզրակացնել, որ ծրագիրն իրատեսական է, որոշակիորեն հաշվի է առնելու բոլոր բարձրացված հարցերը, իսկ խստապահանջության արդյունքը շատ կարճ ժամանակում կերևա. «Եթե նորից թողնեն, որ մեծերը փախչեն, դա կարճ ժամանակում ակնհայտ կերևա: Մնում է ժամանակ տանք, որ կառավարությունն իրեն դրսևորի»:
Ներմուծողների մոտ համատարած շատ ցածր է շահութաբերությունը: Ամեն մի ոլորտն իր խնդիրն ունի և, ըստ սուբյեկտների՝ իրենց ծանուցագրեր ու վերլուծականներ ենք ներկայացնում: Կյանքը ցույց է տալիս, որ իրենց մի մասն ուղղվում է, իսկ եթե չեն գնում մեր առաջարկին, մենք ծրագիր կկազմենք և մեր մարմինները՝ ստուգող, վերստուգող, քննչական, մեր բազմապիսի գործառույթները պետք է իրականացնեն, ընդհուպ պետք է գնանք բռնագանձման հայտերի, գույքի բռնագանձումների: Եթե դա էլ չազդի, բայց մենք հիմնավորումներ ունենանք, կգնանք մինչև քրեական գործողությունների, պատասխանտվության կիրառման:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին բոլորովին չի զարմացրել, որ Հայաստանն առանց Ղարաբաղի է անդամակցելու Եվրասիական տնտեսական միությանը: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրուցում Կ. Ճշմարիտյանն ինքը հարցադրումներ արեց. «Իսկ մենք ո՞ր կազմակերպության մեջ ենք մտել Արցախի հետ միասին, կարո՞ղ եք ասել: Ես Ձեզ հարցնում եմ՝ մենք ՄԱԿ-ի անդամ ենք Արցախի հետ միասի՞ն, մենք ԱՊՀ-ի անդամ ենք Արցախի հետ միասի՞ն»:
««Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» թիվ մեկ հարկ վճարողն է, որը մեզ համար միայն հարկ վճարող չի, ավելին է, քան վճարողը: Գործնական լավ հարաբերությունների մեջ ենք իրենց հետ: Առաջին հարկ վճարողները ոչ միայն հարկ վճարող են, այլև աշխատատեղ են ապահովում»,- այսօր ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը:
«Դա այն հարցը չի, որ ես կարծիք հայտնեմ: Ես իրավասու չեմ: Ինչի՞ եք զարմանում: Ես ի պաշտոնե կոնկրետ որևէ տեղեկատվություն չունեմ Ձեր բարձրացրած հարցի վերաբերալ»,- այսօր Աժ-ում լրագրողներին հայտարարեց Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը՝ պատասխանելով հրացին` արդյոք ինչպե՞ս է մաքսակետ դրվելու Հայաստանի ու Արցախի սահմանին, երբ շաբաթ օրը ՀՀ նախագահը հայտարարեց, որ առանց Արցախի մտնում ենք Մաքսային միություն:
Արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ բազմաթիվ փոքր ու միջին ձեռնարկություններ են փակվում: Նման հարց այսօր ԱԺ տնտեսական և ֆինանսավարկային ու բյուջետային հանձնաժողովների համատեղ նիստում 2013թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանին ուղղեց ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը: