Բաժիններ՝

Ինչ անում ԿԲ-ն ու բանկերը՝ ցրտահարությունից տուժածների համար

Ցրտահարություններից տուժած գյուղացիների վարկային տոկոսադրույքները սառեցնելը խնդիր կառաջացնի նույն զանգվածի մնացած մասի հետ: Ինչպես այսօր Աժ նիստում հայտարարեց ԿԲ նախագահի թեկնածու Արթուր Ջավադյանը, այլ բան է նախաձեռնվել՝ կառավարության հետ համատեղ 30 մլրդ դրամանոց ծրագիր է արվել, որով 27 հազար գյուղացիական տնտեսություն վարկ է ստացել՝ 10% և ավելի պակաս տոկոսադրույքով (սահմանամերձ գյուղերում՝ 8%): Ըստ նրա՝ այս տիպի գործիքներով հիմա էլ գործընթաց է գնում, ցրտահարությունից տուժած 4000 գյուղ.տնտեսություններին տրամադրվել են ցածր տոկոսադրույքներով 4 մլրդ դրամի վարկեր, ևս 5 մլրդ վարկային ներդրումներ իրականացվելու են, ավելացվել են վարկերի մարման տարիները, ԿԲ թույլտվությամբ վարկերի պայմաններն են վերանայվել և թուլացվել:

Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի դիտարկմամբ՝ մի նժարի վրա է դրվել բանկային պասիվների ապահովումը ակտիվներով, մյուս նժարին ՝պետության հոգածությամբ գերակա ճանաչված գյուղոլորտի տնտեսություններին ճգնաժամային շրջանում փրկելու հարցը. «Միգուցե բանկերի կառավարիչների հետ քննարկում կազմակերպվի, որ գոնե առավել խոցելի խմբերի համար բանկերը գնան զիջումների»:

«Մենք շատ լուրջ ենք վերաբերում այդ հարցերին, հատկապես գյուղատնտեսության զարգացման հարցերին, որտեղ զբաղվածների թիվը մեծ է, գյուղտնտեսությունների բազմազանությունը մեծ է և ստեղծած արդյունքը լուրջ ազդեցություն է թողնում գնաճի վրա: Մենք լուրջ աշխատում ենք, և բանկերն իրենք էլ աշխատում են, որ տոկոսներն իջնեն, ռիսկայնությունը նվազեցվի, գյուղ առ գյուղ աշխատում են և իրավիճակը 2 տարի առաջվա համեմատ կտրուկ փոխվել է՝ տոկոսներն իջել են, դրամային վարկերի զանգվածը մեծացել է, դինամիկան գնում է դրական ուղղությամբ»,- հավաստեց Ա.Ջավադյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս