Պատգամավորները քննարկում են ՀՅԴ-ի ներկայացրած փաթեթը

Ազգային ժողովում սկսվել է ՀՅԴ պատգամավորների կողմից արտարտահերթ ներկայացված ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխությունններ, «Ազգային ժողովի կանոնակարգ» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկումը:

ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանի ներկայացմամբ՝ այս խնդիրն արդեն որերորդ անգամ բարձրացվում է ԱԺ-ում, բայց ակտուալությունը չի կորցնում այնքան ժամանակ, քանի դեռ խնդիրը լուծված չէ: Հարցը վերաբերում է Ազգային ժողովի ընտրությունները 100% համամասնական ընտրակարգով անցկացնելու իրավական հիմքերը օրենսդրական փոփոխություններով ամրագրելուն:

Ըստ Ռուստամյանի՝ իշխանությունը չի ձևավորվում ընտրությունների միջոցով, ով գալիս է իշխանության, այն պահպանում է մինչև վերջ, և պետք է ֆորս-մաժորային իրավիճակ լինի, որ այդ իշխանությունը փոխվի: Նա նշեց, որ անցած բոլոր գումարումներում բացարձակապես ապահովվել է իշխանության թենածուների ընտրությունը, և իշխանությունն իր գրպանում ունի բոնուսային մանդատներ. «Անգամ 60% մեծամասնություն կարող ես ունենալ, 63 մանդատ, բայց չես կարող քվորում ապահովել»:

Ռուստամյանն ընտրապայքարը նմանեցրեց վազքուղու, որտեղ մեկը «start»-ից է վազում, մյուսը՝ 41 մետր առաջ (մեծամասնականի 41 շրջաններն են): Ա.Ռուստամյանի բնորոշմամբ՝ իշխանությունը չի կտրի ճյուղը, որի վրա նստած է, բայց այս ընտրակարգով ներկայացուցչական Ազգային ժողով հնարավոր չէ ունենալ:

«Այս հարցում գոյություն ունի կոնսենսուս -1 սկզբունք»,- ասաց Ա.Ռուստամյանը:

Տեսանյութեր

Լրահոս