Մեր ժողովուրդը մեր թշնամին չէ. Հովիկ Աբրահամյան (տեսանյութ)
«Մեր ժողովուրդը մեր թշնամին չէ, ես ամեն ինչ անելու եմ, որ այն լինի լայն խավերի կողմից ընդունվող նախագիծ»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը` պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրիա Զոհրաբյանի հարցին, որ ՀՀ քաղաքացիների 80%-ը դեմ է կենսաթոշակային բարեփոխումներին, և ի՞նչ է նշանակում «պարտադիր, բայց ոչ պատադրված» բանաձևն անհասկանալի է:
Ն.Զոհրաբյանը հույս հայտնեց, որ կենսաթոշակային բարեփոխումնեիը կբավարարեն ժողովրդի 80%-ին:
«Ես չեմ կարծում, որ վատ ռեֆորմ է, ուղղակի մատուցումն է սխալ: Սխալ ընկալում կա, փորձելու ենք շտկել իրավիճակը և ճիշտ ներկայացնել»,- ասաց վարչապետը:
Տեսանյութը՝ panorma.am-ի