Բաժիններ՝

Դուք մեզ խո՞սք եք տալիս, որ բանկերը շուտով ՀՀ-ում կլինեն բաց բաժնետիրական. Հրանտ Բագրատյան

«Դուք մեզ խո՞սք եք տալի՞ս, որ բանկերը շուտով ՀՀ-ում կլինեն բաց բաժնետիրական, ինչպես ամբողջ աշխարհում կատարվում է: Ե՞րբ մենք այդ օրենքը կընդունենք: Վաղուց ժամանակն է, որ ՀՀ-ում չլինի փակ բաժնետիրական բանկ»,- այսօր ԱԺ նիստում պատգամավոր Հրանտ Բագրատյանը նման հարցադրում ուղղեց ԿԲ նախագահի պաշտոնակատար Արթուր Ջավադյանին:

Ըստ Բագրատյանի՝ ներդրումների համար պետք է ունենալ ներդրումային բանկ, սովորական առևտրային բանկը չի կարող վարկավորել ներդրումները, և չի կարելի առաջնորդվել Էռնեկյանի օրինակով, որովհետև նա վնասով է աշխատում: Բագրատյանի խոսքով՝ ներդրումային բանկերի համար պետք է պայմաններն այլ լինեն, և ներդրումային փողը անպայման չի, որ լինի կուտակայինի փողը. «Ձեր պաշտոնավարման հաջորդ շրջանում մենք կունենա՞նք ներդրումային բանկ, ինչպես «Գոլդման Սաքսն» է»:

«ԲԲԸ-երի մասով մեր դիրքորոշումները նույնն են: Ես ինքս էլ, ԿԲ-ն էլ քաղաքականություն է տանում, որ ոչ դանդաղ տեմպով հասնենք դրան, որ բոլոր բանկերը լինեն բաց բաժնետիրական, հատկապես այն մասը, որ գործ ունի հասարակության փողերի հետ»,- ասաց Ա.Ջավադյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ-ում կան ունիվերսալ բանկեր, հնարավորություն է ստեղծվել ներդրումային ընկերությունների համար, մի քանիսն արդեն ստեղծվել են, որոնց կարգավորման դաշտն էլ տարբեր է առևտրային դաշտերի կարգավորման դաշտից: Ջավադյանի կարծիքով՝ ունիվերսալ բանկերի գործունեությունը վտանգելու է ավանդատուների գործունեությոնը. «Պատրաստ ենք համագործակցել, համաձայն եմ, որ ներդրումային գործունեությունն իր հերթին բերելու է տոկոսադրույքների նվազմանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս