ԱԺ 4 խմբակցությունները բոյկոտեցին արտահերթ նիստը, նրանք ստորագրահավաք են սկսում

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ խմբակցությունների ղեկավարների խորհրդակցությունից հետո Գ.Սահակյանը հայտարարեց, որ հայտարարության տեքստ կհրապարակվի ԱԺ կողմից՝ քաղաքական ուժերի ստորագրությամբ: Նա խմբակցությունների ղեկավարներին խնդրեց համատեղ տեքստը պատրաստել և ստորագրել:

«Եթե նպատակահարմար կգտնեք, կարող ենք արտահերթ նիստ հրավիրել այսօր ժամը 18:30-ին: Այս նիստը ընդհատելը որևէ օրենքի հետ աղերս չունի: Դա կդիտվի որպես ձախողում ԱԺ աշխատանքների»,- ասաց Գ.Սահակյանը:

«Ժառանգություն» խմաբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հայտարարեց, որ կա քաղաքական ուժերի համաձայնությունը և, հիշեցնելով, որ հայտարարել են, որ քանի դեռ այս հարցը չի քննարկվել, իրենք բոյկոտում են այս նիստը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, Ժառանգությունը և ՕԵԿ-ը: Այս հայտարարությունից հետո նշված խմբակցությունների պատգամավորները լքեցին դահլիճը:

ԱԺ չորս խմբակցությունները պատրաստվում են ԱԺ քարտուղարությունից ձևաթուղթ վերցնել և այսօր ժամը 18:30-ին արտահերթ նիստ հրավիրելու պահանջով ստորագրություն հավաքել:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031