Սպեցիֆիկ բնույթ ունեցող ապրանքներ, որոնք արգելվում են երրորդ երկրներից ներկրել և արտահանել
Այսօր ԱԺ արտահերթ նիստոմ «Առևտրի և ծառայությունների մասին» օրինագծի ներկայացման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը հայտնեց, որ ԵՏՄ-ի հետ կապված 29 ապրանքախմբում կան ոչ սակագնային կարգավորումներ, 8 խումբ ապրանքների դեպքում արգելվում է երրորդ երկրներից ներկրումը և արտահանումը: Նրա խոսքով՝ դրանք սպեցիֆիկ բնույթ ունեցող ապրանքներն են, օրինակ՝ քաղաքացիական և ծառայողական զենք, օզոնի շերտը քայքայող քիմիական նյութերը, վտանգավոր թափոնները, պատմամշակութային արժեքները, թունավոր նյութերը և այլն, որոնց ներկրում/արտահանումը կարգելվի, կամ կսահմանափակվի լիցենզիաներով: Ըստ նրա՝ միանվագ լիցենզիաները մեծ կշիռ են կազմում, գլխավոր լիցենզիաների դեպքում նշվում է ապրանքի որոշակի քանակ և ժամկետ, իսկ բացառիկ լիցենզիան տրվում է 5 տարի ժամկետով և լիցենզիան տրվում է ԵՏՄ կոլեգիայի կողմից կոնկրետ կազմակերպության:
«Այս ապրանքների ցանկը փոփոխման ենթակա է: Կոլեգիայի որոշումները յուրաքաչյուր տարի վերանայվելու են»,- ասաց Տարասյանը: