Ի՞նչ կարելի է անել, երբ Սամվել Ալեքսանյանն արդեն բաձրացրել է շաքարավազի գինը (տեսանյութ)
«Տնտեսական մրցակցության պաշտապանության պետական հանձնաժողովը շարունակում է ուսումնասիրությունները և, ըստ ՏՄՊՊՀ նախագահի հայտարարության, չարաշահումների դեպքում նրանք անպայման արձագանքելու են ամենախիստ ձևով»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Թե ի՞նչ քայլեր է ձեռնարկելու կառավարությունը գնաճի ազդեցությունը մեղմելու համար՝ նախարարը նշեց, որ պետք է ոչ միայն զանազանել, այլև ընդլայնել ՀՀ-ում չարտադրվող կամ ներմուծվող ապրանքների արտադրությունը, ինչը մեծ փոփոխություն կլինի: Իսկ թե ի՞նչ կարելի է անել, երբ Սամվել Ալեքսանյանն արդեն բաձրացրել է շաքարավազի գինը, Կ.Ճշմարիրտյանը նկատեց, թե միայն մեկ-երկու գործարարով չի որոշվում:
Մանրամասները՝ տեսանյութում