Արտեմ Ասատրյանը՝ սոցվճարների շուրջ ստեղծված խնդիրների մասին (տեսանյութ)

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն անդրադարձավ սոցվճարի հետ կապված խնդիրներին, որոնք առաջացել են որոշ բուհերի հիմնադրամների կարգավիճակ տալուց հետո:

«Կրթական ոլորտի բարեփոխումների շրջանակում այդ մոտեցումը որդեգրված էր, որպեսզի ՊՈԱԿ-ները վերածվեին հիմնադրամների, քանի որ դրանք ավելի լայն հնարավորություններ են ընձեռում կրթական հաստատություններին: Այդ տրամաբանության շրջանակում լուծվում է նաև այդ խնդիրը»,- ասաց նախարարը:

Ըստ Ասատրյանի՝ ՊՈԱԿ-ների և հիմնադրամների միջև խտրականության հարց չի դրվում. «Դրանք տարբեր իրավակազմակերպական մարմիններ են, ունեն տարբեր կարգավիճակներ: Լրացուցիչ կենսաթոշակային ապահովությունը տեղավորովոււմ է պետական աշխատողների լրացուցիչ սոցիալական երաշխիքների մեջ»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031