Բաժիններ՝

«Թանկացումները գտնվում են 4%-ից մինչև 12% միջակայքում». Արտակ Շաբոյան

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2014թ. նոյեմբերից ուսումնասիրություններ է իրականացրել խոշոր տնտեսվարողների ներգրավվածությամբ շուկաներում: Այսօր կառավարության նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին հանձնարարեց ներկայացնել արդյունքները:

«Հանձնաժողովը հետևում է խոշոր տնտեսվարողների վարքագծին, որպեսզի հակամրցակցային գործողություններ չլինեն,- ասաց Ա.Շաբոյանն ու հավելեց,- Շուկայում թանկացումները համարժեք են փոխարժեքի փոփոխություններին: Փոխարժեքը բարձրացել է 13-14%, իսկ թանկացումները գտնվում են 4%-ից մինչև 12% միջակայքում»:

Նա նշեց, որ առանձնացրել են սոցիալական նշանակություն ունեցող ապրանքները, այդ թվում՝ շաքարավազ, կարագ, այլուր, միս, հավկիթ, հավի միս և այլն: Ըստ ՏՄՊՊՀ նախագահի՝ դրամի արժեզրկումն ազդել է նաև կաթնամթերի վրա, քանի որ այդ արտադրությունում օգտագործվող որոշ ապրանքատեսակներ ներմուծվում են, նաև սեզոնային գործոնն է ազդում՝ ձմռան ամիսներին կաթի արտադրության ծավալները կտրուկ նվազում են և արտադրողներն օգտագործում են ներմուծված կաթի փոշի. «Սակայն սա դեռևս վերջնական դիրքորոշում չէ: Մենք լայնածավալ ուսումնասիրություն ենք սկսել այդ հարցի կապակցությամբ և, հաշվի առնելով, որ կաթնամթերքի ոլորտը հասարակական հնչեղություն ունի, ուսումնասիրության ավարտից հետո մենք մեր վերջնական դիրքորոշումը կներկայացնենք»:

Ա.Շաբոյանի խոսքով՝ հնդկաձավարի կտրուկ թանկացումը պայմանավորված է ձեռքբերման գնի բարձրացմամբ, քանի որ ՌԴ-ում այս տարի հնդկաձավարի բերքը պակաս էր, որն էլ իր հերթին ազդել է ինչպես ռուսական շուկայի վրա, այնպես էլ հայաստանյան:

Կարդացեք նաև

«Մենք հետևում ենք խոշոր ընկերությունների վարքագծին և չարաշահումների դեպքում ընկերությունները կպատժվեն: Այս պահին ուսումնասիրությունները շարունակվում են»,- ասաց Շաբոյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս