ՀՀ-ում դեղորայքը հաբերով չվաճառվելու դեպքում սոցիալական լուրջ խնդիրներ կառաջանան

Շրջանառվող լուրերը, թե հունվարի 1-ից դեղորայքն այլևս հաբերով չի վաճառվելու և հաճախորդները ստիպված են լինելու գնել ամբողջական տուփը՝ իրականության հետ որոշ աղերսներ ունեն: Սակայն խոսքն այն մասին չէ, որ Հայաստանում իսկապես նման կարգ է հաստատվելու:

168.am-ի հետ զրույցում «Վագա-ֆարմ» ընկերության հիմնադիր Վահե Վարսանյանը նշեց, որ ՀՀ-ում չի կարող նման կարգ սահմանվել, քանի որ դա սոցիալական լուրջ խնդիրներ կառաջացնի: Այնուամենայնիվ, նա տեղեկացրեց, որ ԵՏՄ հիմնադիրներ Բելառուսում և Ռուսաստանում դեղերը հաբերով վաճառել պաշտոնապես չի թույլատրվում, բայց դեղատներում այդ պրակտիկան կիրառվում է: Նրա խոսքով, օրինակ, Բելառուսում խախտում արձանագրելու դեպքում տուգանք է սահմանված:

Vahe VarsanyanՎ. Վարսանյանը նշեց, որ վերջերս հրապարակվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանը, ըստ որի՝ դեղահաբերը վաճառելու դեպքում փաթեթների վրա սերիաները ձեռքով գրվեն:

Նա նշեց, որ ամբողջ աշխարհում ընդունված է դեղորայքի հաբերով վաճառքը, օրինակ, Գերմանիայում, Ավստրիայում կիրառվում են, նաև տարբեր ցուցահանդեսներում ներկայացվում են հատուկ սարքեր, որոնցով հաճախորդներին անհրաժեշտ դեղի պահանջվող քանակությունը փաթեթավորվում, մատուցվում է, իսկ Կանադայում, ԱՄՆ-ում դեղորայքը դեղատներին մեծ տարրաներով է մատակարարվում, և ըստ ապահովագրության, հաճախորդները ստանում են իրենց անհրաժեշտ չափով հաբեր:

Կարդացեք նաև

«Մեզ մոտ էլ չեն կարող նման կարգ սահմանել, որովհետև շատ թանկ դեղեր կան, որ մարդիկ 4 հաբ, 2 հաբ են գնում: Անգամ հարուստ երկրներում նման չափանիշ չեն սահմանում: Դա անտրամաբանական է և դեղատների համար ավելորդ քաշքշուկներ են ստեղծվում»,- ասաց Վ. Վարսանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս