Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով՝ ավելի ճիշտ կլիներ գնալ Մոսկվա ու բանակցել

Այսօր ԱԺ արտահերթ նիստում ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը ներկայացրեց «Մաքսային կարգավորման մասին» օրինագիծն ու հարակից օրենքների փաթեթը: Ըստ նրա՝ դրա նպատակն է ՀՀ կողմից մաքսային կարգավորման և մաքսային գործի բնագավառում Եվրասիական տնտեսական միության իրավապայմանագրային բազան կազմող միջազգային պայմանագրերի և որոշումների կատարման ապահովումը:

Զեկույցից հետո պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը ձայնի իրավունք խնդրեց՝ հարց տալու համար, ինչն առաջացրեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի ոգևորությունը, որ չնայած ոչ իշխանական ուժերի բոյկոտին, ընդդիմադիր պատգամավորն աշխատում է իրենց հետ:

«Դեմ լինելով ԵՏՄ-ին, այս ամբողջ փաթեթի դեմ եմ քվեարկելու»,- Շարմազանովի ոգևորությունը մեղմեց Ա.Արզումանյանը:

Նա արտահայտեց իր տարակուսանքը ԵՏՄ-ին ընդառաջ գնալու ՀՀ-ի շտապողականության առումով, թե ինչո՞ւ է կառավարությունը «թըփ-շըփ» գործողություններ անում: Նա նշեց, որ դեռ պարզ չի, թե ԵՏՄ մեր «գործընկերներն» ինչ են անելու. «Մենք էլ այդ, ժողովրդի ասած, բազարների մեջ մտնեինք ու մաքսիմալ բան պոկեինք: Այս կտաք՝ կվավերացնենք, չեք տա՝ չենք վավերացնի: Իսկ մենք խելոք աշակերտի նման նստած՝ անում ենք ինչ հանձնարարված է: Չէ՞ որ հունվաի 2-ից դեռ չեն գործելու էս կարգավորումները: Տեսնենք՝ ինչ կստանան մեր ղազախ, կիրգիզ գործընկերները»: Ա.Արզումանյանի կարծիքով՝ ավելի ճիշտ կլիներ գնալ Մոսկվա ու բանակցել:

Կարդացեք նաև

Վ.Միրումյանը պատասխանեց, թե առավելագույնս օգուտ քաղելու ժամանակն անցել է, դրանք այս կարագավորումերին չեն առնչվում և արդեն բանակցված են:

Տեսանյութեր

Լրահոս