Սամվել Ֆարմանյան. ԱԺ խոսնակը պարտավոր է տեղեկություններ տրամադրել մեր գործընկերոջ նկատմամբ կատարված ոտնձգության մասին

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Սամվել Ֆարմանյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում «Զարգացման քաղաքականության երկրորդ վարկ» վարկային համաձայնագրի վերաբերյալ իր հարակից զեկուցումն ավարտելուց հետո անդրադարձավ ոչ իշխանական ուժերի կողմից ԱԺ նիստը բոյկոտելու փաստին:

«Խորհրդարանի խոսնակը պարտավոր է խորհրդարանին ներկայացնել տեղեկություններ մեր խորհրդարանական գործընկերոջ նկատմամբ կատարված ոտնձգության մասին և, ավելին, ոստիկանապետի հետ մշտական կապի մեջ պետք է լինի ու մեզ ներկայացնի տեղեկություններ գործի քննության մասին: Կարծում եմ, սա պարզ տրամաբանություն է ու պետք արվի»,- ասաց Ս.Ֆարմանյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031