Արդյոք ՀՀԿ-ն կմասնակցի՞ արտահերթ նիստին, թե՞ կտապալի այն

ԱԺ չորս խմբակցություններն արդեն հավաքել են արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ 44 ստորագրությունները: Ինչպես առավոտյան նշել էր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, արտահերթ նիստը կարող է անցկացվել այսօր ժամը 18:30-ին: Սակայն դեռ հայտնի չէ՝ ՀՀԿ խմբակցությունը ներկա կգտնվի՞ նիստին, թե՞ ոչ: Խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իրենց մասնակցության մասին հարցին ուղիղ պատասխան չի տվել, սակայն նշել է, որ չեն աջակցում: Հանրապետականների բացակայության դեպքում քվորում չի ապահովվի և նիստը կտապալվի:

Հիշեցնենք, որ արտահերթ նիստում խորհրդարանական 4 ուժերը պահանջում են ընդունել հայտարարություն, որտեղ ԱԺ խմբակցությունները պետք է դատապարտեն վերջին շրջանում տեղի ունեցող բռնարարքները և կոչ անեն իշխանություններին՝ բացահայտել բռնություններ իրականացնողներին, նաև պաշտոնանկ անել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031