«Մարտի 1-ի բոլոր գործերը մտել են վճիռ կայացնելու փուլ» (տեսանյութ)
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գործերն անցնում են հստակ պրոցեդուրա, որը ժամանակ է շատ խլում: Մարտի 1-ի բոլոր գործերը մտել են վճիռ կայացնելու փուլ: Կարծում եմ, մոտ ապագայում՝ 6-8 ամսվա ընթացքում, բոլոր վճիռները կլինեն և դա կլինի հստակ պահանջ՝ որոշակի վերանայումներ կատարելու համար»,- լրագրողներին ասաց պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
168.am-ի հարցին, թե առավելագույնը ի՞նչ կարելի է սպասել ՄԻԵԴ-ից, Ա.Արզումանյանը պատասխանեց, որ այնտեղ տարբեր գործեր կան, մասնավորապես, իր գործով ինքը մատնանշել է Կոնվենցիայի մի շարք հոդվածներ, որոնցով խախտում կա և պահանջել է վերանայում: Արզումանյանը նշեց, որ ավելի կոնկրետ կարող է մեկնաբանել վճռի հրապարակումից հետո:
Մանրամասները՝ տեսանյութում