ՀՅԴ-ն չի հասկանում ԱԺ նիստը բոյկոտելու ոչ իշխանական ուժերի քայլը

Ազգային ժողովի արտահերթ նիստը բոյկոտելու ինքնանպատակ կիրառումը ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չի հասկանում: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Ռուստամյանը, հնարավոր չէ ոչ իշխանական 4 ուժերի` ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, «Ժառանգության» և ՕԵԿ-ի պահանջը բավարարել, քանի որ դա հրավիրող կողմն է որոշում, իսկ արտահերթ նիստը նախաձեռնել է կառավարությունը:

Նա նշեց, որ այսօր ժամը 18:30-ին արտահերթ նիստ է հրավիրվելու և հայտարարությունը մշակված կներկայացվի: Ա. Ռուստամյանի խոսքով՝ իրենց խնդիրն է ոչ թե իրավական, այլ քաղաքական գնահատական տալ. «Սա դատապարտելի է և անընդունելի է պատգամավորի հետ տեղի ունեցածը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031