Ճշմարիտյանը ծանոթ չէ՞ Սերգեյ Լավրովի կոչին (տեսանյութ)
ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագիրն ուժի մեջ մտնելու համար պետք է վավերացվի նաև Բելառուսի ու Ղազախստանի կողմից: Այսօր այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ արձագանքելով դիտարկմանը, որ Ռուսաստանն արդեն վավերացրել է փաստաթուղթը:
Թե ինչպե՞ս կլուծվեն ՌԴ-ի և Բելառուսի ու Ղազախստանի խնդիրները և արդյոք դրանք չեն ազդի՞ ԵՏՄ ապագայի վրա, նախարարը պատասխանեց. «Ցանկացած միության մեջ, ցանկացած հարաբերությունների մեջ որոշակի ժամանակ անհրաժեշտ է, որպեսզի եղած խնդիրները լուծվեն: Ես կարծում եմ, որ ոչ առաջինն են, ոչ վերջինը:
Նույնպիսի խնդիրներ ունեցել են նաև այլ միությունները, այլ ազատ տնտեսական տարածքները: Կարծում եմ, որ այնուամենայնիվ համաձայնության կետեր կգտնեն և անհարթությունները կվերանան: Չեմ կարծում, որ դրանք շատ սկզբունքային են»:
168.am-ի դիտարկմանը, որ ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը կոչ է արել ԵՏՄ անդամ երկրներին միանալ պատժամիջոցներին Ռուսաստանի պատասխանին, Կ.Ճշմարիտյանը հայտարարեց, թե ծանոթ չէ դրան:
Հարցին, որ ՌԴ-ն 850 մլն դոլար պարտք ներեց Ուզբեկստանին, ՀՀ-ին ինչքա՞ն է ներել, Ճշմարիտյանը դժվարացավ պատասխանեց. «Թե ում՝ ինչ պարտք է ներում, դա ՌԴ-ի սուվերեն իրավունքն է»:
Մանրամասները՝ տեսանյութում: