Բաժիններ՝

Ըստ Արսեն Ղազարյանի՝ ապրանքների գների ցայտնոտային դրությունը կկայունանա

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հույս ունի, որ արտարժույթի և ազգային դրամ ավելի այս «լողացող» իրավիճակը կկանոնակարգվի, փոխարժեքը կգա ելման դրության և ապրանքների գների ցայտնոտային դրությունը կկայունանա: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Ա.Ղազարյանը նշեց, որ այն ինչ տեսանք մեկ շաբաթվա մեջ, աննախադեպ թռիչք էր:

«Բնական էր, որ ներկրողը միայն մեծ կորուստներ ունենալով չի կարող զսպել գնաճը: Շուկան ինքը կկարգավորի: Այսօր 490 էր, գուցե վաղը ավելի իջնի, շուկան էլ կարգին կաշխատի, որովհետև ամանորյա  առևտուրն արգելակման մեջ է, մարդիկ չգիտեն ինչ գնով ֆակտուրաներ լրացնեն, ինչ համարժեքով հաշվեն իրենց ներկրված ապրանքը: Մատակարարումները խաթարվել էին»,- ասաց Ա.Ղազարյանը:

Ըստ նրա՝ ԿԲ նախագահի ելույթը դրական դեր ունեցավ և արդեն մի քանի ժամ հետո փոխարժեքի իջեցում արձանագրվեց, դրամը սկսեց արժևորվել. «Եթե ելույթը մի քանի օր ավելի շուտ լիներ, ավելի մեծ ազդեդություն կունենայինք»: Ա.Ղազարյանի կարծիքով՝ նման դեպքերում հույզերն ու մեսիջներն են կարևոր և էմոցիաները մեծ դեր ունեն այստեղ:

Հարցին՝ եթե շաքարավազի գինը բարձրացնում է Սամվել Ալեքսանյանը, արտաքին շոկն ի՞նչ կապ ունի, միության նախագահը նշեց, որ վարչապետը Արտակ Շաբոյանին հանձնարարեց զբաղվել մի շարք ապրանքների գնով, որի մեջ նաև շաքարավազն է մտնում: Սամվել Ալեքսանյանի մասին Ա.Ղազարյանը շեշտեց, թե նա գործարար չի, իր ստեղծած համակարգն է աշխատում, և «համակարգն իրավունք չունի դեպուտատին պատժել»:

Թե ինչո՞ւ է երբ նավթի գինը բարձրանում է, տրանսֆերտները շատանում են, կառավարությունն ասում է, որ իր բարեփոխումների արդյունքն է, իսկ երբ արտաքին շոկերի ադեցության տակ նման իրավիճակ է ստեղծվում կառավարությունն ասում է, որ ինքը մեղավոր չէ, մեղավորը արտաքին շոկերն են, Ա.Ղազարյանը պատասխանեց, թե դա տեսական վերլուծության հարց է, դրա համար պետք է հանդիպել ու երկար խոսել:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս