Ինչ ակնկալիքներ ունի Էդուարդ Շարմազանովը գալիք տարվանից (տեսանյութ)

ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը գտնում է, որ գալիք տարի բավականին շատ անելիքներ կան: 168.am-ի հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի 2015 թվականից, նա պատասխանեց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցն է և պետք է պատշաճ մակարդակով կազմակերպել ու ցույց տալ, որ 21-րդ դարում ժխտողականությունը տեղ չունի: Ըստ նրա՝ կլինեն բազմաթիվ միջոցառումներ Հայաստանում և ՀՀ սահմաններից դուրս և, շատ հավանական է, որ եվրոպական երկրներից մեկը կընդունի ժխտողականության դեմ նախագիծ:

«Ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված պետք է ամրապնդենք մեր դիրքերը բանակցային գործընթացում»,- ասաց նա:

Շարմազանովի խոսքով՝ ԵՏՄ-ն նոր հնարավորություններ է տալիս և պետք է այդ շանսը հնարավորինս օգտագործել, որ ամեն մի քաղաքացի իր վրա զգա ու պետք է աշխատել, որ գնաճը ավելի քիչ լինի, քան քաղաքացիների աշխատավարձի աճը:

Քաղաքական պայքարում Շարմազանովն ակնկալում է նորմալ, երբեմն սուր պայքար, բայց ոչ թե ԱԺ-ի պատերից դուրս, այլ ԱԺ դահլիճում ու կոռեկտության սահմաններում:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031