Բաժիններ՝

Վարդան Այվազյան. Հայաստանի ու Վրաստանի իշխանությունների միջև սկսվել է բաց, փոխշահավետ համագործակցություն

«Վրաստանը Հայաստանի համար բարեկամ, հարազատ երկիր է, որի հետ փոխհարաբերությունների շրջանակը շատ կարևոր է մեզ համար: Հայաստանի ու Վրաստանի իշխանությունների միջև սկսվել է բաց, փոխշահավետ համագործակցություն, տեղի է ունենում երկու երկրների ապրանքաշրջանռության, բիզնեսի զարգացման միտումներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը: Ըստ նրա՝ Վրաստանը տարեկան ընդունում է 6.2 մլն զբոսաշրջիկ, որից 1 մլնը հայեր են:

Վ.Այվազյանը նշեց, որ ԵՄ-ին Վրաստանի ասոցացումից և ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցելու որոշումից հետո մտահոգություն կար, որ Վրաստան-Հայաստան բարեկամական հարաբերությունները կտուժեն, բայց ի շնորհիվ երկու երկրների իշխանությունների այս ինտեգրումները երկու պետություններին էլ բերում են հավելյալ օգուտներ. «Ոչ թե աշխատում են իրար դեմ, այլ՝ հօգուտ մեկը մյուսին»: Նրա խոսքով՝ Վրաստանից տարեկան 40-45 հազար ավտոմեքենա է մտնում Հայաստան, և ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության շրջանակներում ավտոմեքենաների համար սահմանված 5 տարի արտոնությունների ժամկետը, երբ մաքսադրույքաչափերը չեն փոխվելու, առավելություն կլինի նաև վրացի գործընկերների համար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս