«Երևույթը շատ մտահոգիչ էր». Նախարարը՝ որոշ ապրանքների գների շեշտակի աճի մասին
«Երևույթը շատ մտահոգիչ էր, պատկան մամինները բավականին արդյունավետ միջամտեցին և միջամտում են: Այս պահին վիճակը լիովին կայունացած չէ, բայց միտումները կայունանում են: Գնաճն, իհարկե, մեզ առաջին հերթին է մտահոգում, որ առաջին հերթին ազդում է սոցիալական անապահով ընտանիքների վրա»,- այսօր լրագրողների հետ տարեվերջյան ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Այդ առումով նախարարը կարևորեց, որ գնաճի մակարդակը լինի բյուջեով նախատեսված շրջանակում: Ա.Ասատրյանի խոսքով՝ այս պահին մի քիչ վաղ է գնատահական տալը. «Մենք հնարավորություն կունենանք անդրադառնալու այս խնդիրներին վերջնականապես այդ մասով կայունություն ձևավորելուց հետո: Մյուս կողմից կան մարմիններ, որ իրենց գործառույթներն իրականացնում են, որ մեզ բոլորիս մտահոգող երևույթները չշարունակվեն»: