Սերգո Կարապետյանը փողոցային խոսակցությունները չի մեկնաբանում

«Ես փողոցային խոսակցությունները չեմ մեկնաբանում»,- այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե ի՞նչ կարծիքի է գյուղատնտեսության և բնապահպանության նախարարությունների վերակազմավորման և միավորման մասին, և իր պաշտոնավարման հարցը քննարկվե՞լ է արդյոք:

Մեր դիտարկմանը, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է խոսել կառավարության կառուցվածքի օպտիմալացման անհրաժեշտության մասին, Ս. Կարապետյանը հակադարձեց, թե չնայած օպտիմալացման մասին խոսք գնացել է, սակայն նշված նախարարությունների միավորման մասին՝ ոչ:

«Օպտիմալացում ասվել է, բայց ասվե՞լ է, որ բնապահպանության ու գյուղատնտեսության նախարարությունը միացնում են իրար: Վարչապետն էդպիսի բան է ասե՞լ,- ասաց Ս.Կարապետյանն ու հավելեց,- Օպտիմալացում միշտ էլ լինում է, կյանքը զարգանում է, կյանքը առաջ է գնում, միշտ օպտիմալացում է գնում, վերակառուցում է գնում: Իհարկե, պիտի լինի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031