Նաիրիտցիները բողոքի ակցիա են անցկացնում Նախագահականի դիմաց (ֆոտոշարք)

Այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցերը կրկին բողոքի ակցիա են իրականացնում Բաղրամյան 26-ում՝ ՀՀ նախագահի նստավայրի առջև: Գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ սպասում են մինչև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ընդունի իրենց:

Ըստ նրա՝ պահանջը նույնն է՝ փետրվարի 6-ին աշխատանքից հեռացվող աշխատակիցների աշխատավարձի պարտքը մարել ամբողջությամբ: Մեր հարցին, թե Վ.Սարգսյանի հետ նախորդ հանդիպման ժամանակ, կարծես, նա նշել էր, որ ոչնչով չեն կարող օգնեն, հիմա ի՞նչ ակնկալիքով են եկել, Հ.Թադևոսյանը պատասխանեց, որ Ս. Սարգսյանը չի մերժել, և հետո կառավարության հետ էլ է քննարկվել հարցը, ուղիներ են փնտրում խնդիրը լուծելու համար:

«Կոնկրետ բան թող ասեն, օր, ամիս, օրինակ, հունվարի 20-ին էս մի հարցին կպատասխանենք, հունվարի վերջին մյուսին: Բոլոր ատյաններում էլ ասում են՝ ձեր հարցն արդարացի է, ճիշտ եք բարձրացնում հարցը, ձեր պահանջը արդարացի է, բայց այս պահի դրությամբ չենք կարղ բավարարել, որովհետև ֆինանսները սուղ են, այդ գումարը չկա, պետք է հայթայթեն, բանակցություններ տանեն տարբեր տեղերում, մինչև հարցը լուծվի»,- ասաց Հ.Թադևոսյանը:

nairit005 nairit001 nairit002 nairit003 nairit004

Տեսանյութեր

Լրահոս