Բաժիններ՝

«Ռուսական շուկան իր գրավչությունը բավականին կորցրել է». Սուրեն Բեկիրսկի

Անցնող տարին թեթև արդյունաբերության ոլորտի համար բարդ, դժվարին, ինչ-որ չափով իրարամերժ, առաջնահերթությունների փոփոխության տարի էր: Նման գնահատական 168.am-ի հետ զրույցում տվեց ՀՀ թեթև արդյունաբերության գործատուների միության համանախագահ, «Տոսպ» ձեռնարկության ղեկավար Սուրեն Բեկիրսկին:

«Եկող տարին էլ, Աստված գիտի, թե ինչ կլինի: Հուսով ենք, որ լավ կլինի»,- ասաց  նա:

Անցնող տարում որևէ հաջողություն, ձեռքբերում Ս.Բեկիրսկին դժվարացավ նշել, իսկ անդրադառնալով խնդիրներին ասաց, որ սովորական, ամենօրյա լուծում պահանջող խնդիրներ էին՝ հավելած տարվա վերջին փոխարժեքի վայրիվերումները:

«Ռուսական շուկան իր գրավչությունը բավականին կորցրել է հիմա: Տեսնենք, որոշ փնտրտուքներ անում ենք, որոշ մարդկանց հետ բանակցում ենք, բայց դեռ շատ հստակ ծրագրեր, հստակ պատկեր չի երևում Մաքսային միության հետ կապված: Լավատեսության հիմքեր միգուցե և կան, բայց ինձ համար, համենայն դեպս, այնքան հիմնավորված չեն՝ կապված Մաքսային Միության շուկայի գրավչության անկման հետ»,- ասաց գործարարը:

Գնահատելով թեթև արդյունաբերության ներկայիս վիճակը նա նշեց, որ ոլորտը «տեղում դոփում է», բայց դա էլ քիչ չէ. «Ամեն դեպքում ձեռնարկություններն ինչ-որ հավակնություններ ունեն, որոշ ձեռնարկություններ զարգացման պլաններ ունեն: Ես չեմ կարող ասել, որ վիճակը գերեզմանոցային է: Աշխատանքներ գնում են, մարդիկ փորձում են ինչ-որ բաներ մոգոնել: Ինչքանով կստացվի, չեմ կարող ասել: Ենթադրաբար, ինչ-որ բան պիտի ստացվի, եթե աշխատում են՝ մեկը չի ստացվում, մյուսն է ստացվում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս