Վաղվանից ուժի մեջ են մտնում ՀՀ սահմանադրական փոփոխությունները

«Վաղվանից ուժի մեջ են մտնում ՀՀ սահմանադրական փոփոխությունները, որտեղ, անկախ նրանից, թե ով է այո քվերակել, ով ոչ, 1-3 գլուխները սահմանում են կանոններ՝ թե՛ պետականության հիմնադրույթներին առնչվող, թե՛ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին վերաբերող: Այս նախագծին ես դեմ եմ, որովհետև այս նախագիծը հաշվի չի առել սահմանադրական փոփոխությունների մի քանի դրույթներ»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի մասին, որով փոփոխվում են երթևեկության կանոնների խախտումների համար տուգանքների կիրառման հարցերը:

Ըստ Ա.Մինասյանի՝ վաղվանից ուժի մեջ մտնող Սահմանադրության 50-րդ հոդվածը խոսում է պատշաճ վարչական իրավունքի մասին, որ պաշտոնատար անձինք պարտավոր են մինչև ակտ գրելը լսել նրան, իսկ այս նախագիծը դա չի ասում: Նա նշեց, որ որքան էլ բարձր գնահատի մեղմացումը, հունվարի 11-ից ուժի մեջ մտնող օրենքը քաղաքացիներին ու վարորդներին չլսելու հիման վրա տուգանքի է ենթարկում: Այսինքն, Մինասյանի կարծիքով, այն հակաում է Սահմանադրությանը և պետք է հետևողական լինել:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ նոր Սահմանադրության հետ որևէ խնդիր չկա և ցիտելուց պետք է մինչև վերջ ցիտել, քանի որ նախատեսվում են բացառություններ՝ օրենքով նախատեսված դեպքերով:

Տեսանյութեր

Լրահոս