«Եթե խաղաղությունը բանակցությունների լեզվով անհասկանալի է մեր դավադիր հարևանին, մենք պատրաստ ենք դա բացատրել նաև այլ միջոցներով». Գալուստ Սահակյան

«Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը կրկին դիմել է դիվերսիոն գործողությունների: Հայկական զինուժը, ձեռնարկելով առնվազն համարժեք գործողություններ, հակահարված տալով, հակառակորդին, հասցնելով կորուստներ` նրան ետ է շպրտել ելման դիրքերը:

Եթե խաղաղությունը բանակցությունների լեզվով անհասկանալի է մեր դավադիր հարևանին, մենք պատրաստ ենք դա բացատրել նաև այլ միջոցներով ու այլ լեզվով՝ ինչը մեր մարտունակ զինված ուժերը բազմիցս ապացուցել են և որը շատ ավելի ցավագին կլինի նրանց համար»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի սկզբում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա նշեց, որ, ցավոք, հակառակորդի վերջին դիվերսիաների հետևանքով ունենք նաև կորուստներ.

«Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մեր զոհված հերոսների հիշատակը, ովքեր իրենց կյանքով պաշտպանեցին մեր հայրենի հողն ու բոլորիս անվտանգությունը»:

Պատգամավորները հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված զինվորների հիշատակը:

Տեսանյութեր

Լրահոս