«Քաղաքացիական պայմանագիրը» կհանի արագաչափերը. Նիկոլ Փաշինյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց արագաչափերի և տեսախցիկների տեղադրումից հետո խախտումների վիճակագրությունը՝ ուշադրություն հրավիրելով, որ արագաղթի պայմաններում վթարների ու մահվան ելքերի թիվը միայն աճում է:

Ըստ նրա՝ երթևեկության անվտանգության առումով արագաչափերը ոչ մի արդյունք չեն տվել, իսկ տուգանքները նոր հարկատեսակ են ՀՀ քաղաքացու ուսերին, որ գնում են Սերժ Սարգսյանի ընտանիքի գրպանը:

«Մենք վերջերս Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նիստում քննարկել ենք էս հարցը և եկել ենք միանշանակ եզրակացության. մեր կուսակցության դիրքորոշումն է, որ արագաչափերը միանշանակ պետք է հանվեն ՀՀ ճանապարհներից: Եվ էս հարցը դնելու ենք մեր կուսակցության նախընտրական ծրագրի հիմքում»,- հայտարարեց Ն.Փաշինյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս