«Շատ հետաքրքրիր բացահայտում արվեց, որ աղքատությունը հարաբերական հաստատություն է՝ նայած, թե ինչ գործիքներով ենք չափում աղքատությունը: Պարզվում է, եթե չափում ենք այս օրերին Վաշինգտոնից ժամանած մեր հյուրերի բերած գործիքով, ապա Հայաստանում աղքատ բնակչություն չկա, մենք բոլորս հարուստ ենք: Եթե չափում ենք մեկ այլ գործիքով, ապա պարզվում է ՀՀ բնակչության 90%-ն աղքատ է: Պարո՛ն Մնացականյան, մեծագույն հարգանք ունենալով Ձեր անձի հանդեպ, սա ի վերջո քաղաքական ամբիոն է և, բնականաբար, քաղաքական հարցադրումներ պիտի հնչեն»:
«Չէ, Քոչարյանը շատ լավ հասկանում է, երևի շատերից ավելի լավ, պարզապես մի բանն է ինձ զարմացնում, որ շարունակաբար պարոն Քոչարյանը պնդում է, որ խոսքը գնում է միակուսակցական համակարգ ձևավորելու մասին»,- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հակադարձում է Արմեն Ռուստամյանը:
Այսօր ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը: ՀՀ ֆինանսների փոխնախարար Էմիլ Տարասյանը ներկայացրեց, որ սահմանամերձ համայնքներում գործունեություն իրականացնող՝ ԱԱՀ վճարող համարվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը կարող են հրաժարվել սահմանված արտոնությունից իրենց գրանցման վայրի հարկային մարմին վերադաս հարկային մարմնի ղեկավարի կողմից հայտարարություն ներկայացնելու դեպքում:
Նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման ժամկետը կերկարաձգվի մեկ տարով՝ մինչև 2017 թ. հունվարի 1-ը: Այս փոփոխության մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում «Հարկերի մասին» օրենքում փոփոխությունների երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ զեկուցեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը՝ կարևորելով, որ բիզնեսը հասցնի ձեռք բերել և տեղադրել նոր սերնդի ՀԴՄ սարքերը:
«Արցախի Սահմանադրությունը դեռևս փոփոխության չի ենթարկվել: Այնտեղ բոլոր հարցերի պատասխանները տրված են»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է հավանական, որ Ադրբեջանին տարածքներ տրվեն:
Երբ ՀՀ-ից ապրանքներն ուղարկվում են ՌԴ և ինչ-ինչ պատճառներով ետ են բերվում, դրանք կրկնակի հարկվում են ԱԱՀ-ով, ինչը նախկինում չկար:
Այսօր Ազգային ժողովը՝ կառավարության նախաձեռնությամբ, արտահերթ նիստ է գումարել: Օրակարգում շուրջ 12 հարց է՝ միջազգային պայմանագրեր և օրինագծեր: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ այսօր կավարտեն նախագծերի քննարկումն ու վաղը առավոտյան, հավանաբար, կկազմակերպեն քվեարկությունը:
Այս տարվա առաջին 10 ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 3.5 %-ով: Նույն ժամանակահատվածում մանրածախ առևտուրը նվազել է՝ 6.4%, արտաքին առևտրաշրջանառությունը՝ 20.4%, այդ թվում՝ արտահանումը՝ 2.2%, ներմուծումը՝ 26.6%: Մնացած ոլորտներում աճ է գրանցվել: Սակայն ամսական կտրվածքով դիտարկելու դեպքում պատկերը տխուր է, և գրեթե բոլոր ոլորտներում անկում կա:
Սահմանադրական բարեփոխումների քարոզարշավը թևակոխում է եզրափակիչ փուլ: Մոտ 2 շաբաթ անց՝ դեկտեմբերի 6-ին, կկայանա հանրաքվեն: Որքան էլ «այո»-ի կողմնակիցները պնդում են, որ սա իշխանության և ընդդիմության մենամարտ չէ, այլ երկրի ապագայի խնդիրն է դրված, «ոչ»-ի կողմնակիցներն անդրդվելի են՝ սահմանադրական փոփոխությունների բուն նպատակը ռեժիմի վերարտադրությունն է: գսկ ի՞նչ է սպասվում Հայաստանին հանրաքվեից հետո:
«Արդեն հանել եմ ցուցանակը, հանել եմ դրոշը, իմ իրերը բարձած՝ տեղափոխել եմ այլ բնակարան: Այսինքն՝ խնդիրն ի՞նչն է, որ այդ ինչից և ում պատվերով գրված նյութից հայկական մամուլի որոշ տեսակներ ալեկոծվեցին, մեկնաբանություններ են անում, որ ՀՀ դիվանագիտությունը չի աշխատում… Ո՛չ, հայկական դիվանագիտությունը շատ լավ աշխատում է…»:
«Իշխանությունը հայտնվելու է շատ ծանր վիճակի մեջ, որովեհտև արդեն ակնհայտ է, որ ժողովուրդը մերժում է իշխանությանը, սահմանադրական փոփոխություններին և, եթե իշխանությունը դիմի կեղծիքների, դա իրեն շատ ծանր վիճակի մեջ կդնի: Հայ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը աջակցում է այս սահմանադրական փոփոխությունները մերժելու, Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգումը մերժելու մեր ջանքերին»,- հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար, «Ոչ»-ի շտաբի պետ Լևոն Զուրաբյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ի՞նչ է սպասվում սահմանադրական հանրաքվեից հետո:
«Դժվար է կանխատեսել. հանրաքվեից հետո վիճակը պայմանավորված է նրանից, թե հանրաքվեն ինչպես կանցնի: Եթե մենք ունենանք նորմալ հանրաքվե անցկացնելու բոլոր պայմանները, ապահովված ու պաշտպանված հանրաքվե, դա մեկ այլ հարց է, եթե չենք ունենա՝ այլ հարց է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է սպասվում սահմանադրական հանրաքվեից հետո:
Ըստ նրա՝ Սարսանգի ջրամբարի հարցը ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովում է, քաղաքական բնույթ չի կրում. «Զեկուցողը որևէ մեկ անգամ չի եղել տարածաշրջանում: Ժամանակին, երբ հարցը բարձրացվել էր, առաջարկվել էր համատեղ օգտագործել այն, բայց Ադրբեջանը հրաժարվել էր»:
«Նման գործընթացի մեջ չեն կարող լինեն մի և միանման տեսակետներ: Իհարկե, մեր հանդիպած քաղաքացիների հետ քննարկումների ժամանակ մենք մեծամասամբ հանդիպում ենք «այո»-ի, բայց նաև հանդիպում ենք դժգոհ մարդկանց»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը:
Հարցին, թե արդյոք անձամբ ինքը Սերժ Սարգսյանի իշխանության երկու ժամկետները համարո՞ւմ է լեգիտիմ, պատգամավորը պատասխանեց, որ ինչպես նոր Սահմանադրության պայմաններում ապրելու են բոլորը 10, 20, 30 տարի և սա դառնալու է խաղի կանոններ և՛ «ոչ»-երի, և՛ «այո»-ների, և՛ անտարբերների համար, այնպես էլ նույնը վերաբերում է Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին: Նրա խոսքով՝ անկախ ընտրություներին տրված գնահատականներին, մենք ապրում ենք այս պայմաներում. «Այո, լեգիտիմ է: Ի՞նչ է նշանակում՝ իրավունք չունի Սահմանադրության փոփոխություն անել, որովհետև լեգիտիմ չէ: Սրանք օդի մեջ հայատարարություններ են, անիմաստ կոչեր: Սահմանադրական փոփոխություն անելու իրավունք ունի ՀՀ նախագահը»:
«Ես էլ եմ իրավիճակը համարում ցնցումային, որովհետև չեն կարողանում հիմնավորել՝ ինչո՞ւ «ոչ»
Զ.Փոստանջյանը ցավ հայտնեց, որ որոշ լրագրողներ Շմայսի մակարդակի հայտարարությունը ընդունել են լուրջ և դիվանագիտական շրջանակում քննարկված թեմա:
«Այդ դեպքում կարող ենք պրինտերներից ու թղթերից էլ հրաժարվել: Մենք ունենք մեքենայի կարիք, բայց մենք վստահ ենք, որ այդ ամենը կարելի էր անել շատ ավելի փոքր ծախսերով…
«Իմ նպատակը հաշվելը չի, ես հավատաքննիչ չեմ, որ հաշվեմ՝ մարդիկ «այո» են ասելո՞ւ, թե՞ «ոչ»»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց «այո»-ի ՀՅԴ շտաբի համակարգող, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Հաջորդ տարի աշխատավարձերն ու թոշակները չեն բարձրանալու, իսկ գները բարձրանալու են և արտագաղթ է տեղի ունենալու, և այս պայմաններում ընտրությունների անցկացումը, որոնց անունը դրել են սահմանադրական հանրաքվե, ՀՀ-ն գցում է առավել ցնցումային իրավիճակի մեջ և ՀՀ քաղաքացիներին ոչինչ չի մնում, քան ընդվզել և գնալ արտահերթ լուծումների: Այսօր ԱԺ-ում բրիֆինգների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Հարցին, թե դոլար-դրամ փոխարժեքի տատանումների պատճառով հաջորդ տարվա արտաքին պարտքի սպասարկման հետ կապված ռիսկերը չե՞ն մեծանում, ՀՀ ֆինանսների փոխանարար Պավել Սաֆարյանը պատասխանեց. «Դա կախված է նրանից, թե տատանումներն ինչ չափով կլինեն»:
Ի՞նչ նպատակ է հետապնդում այս ամենը: Բացատրությունը, թերևս, այն է, որ այս անգամ խաղի արդյունքում կարող է «Մեգատեքսի» գործարքը չեղյալ համարվել, բաժնետոմսերը նորից վերադարձվեն «Նաիրիտ», որի հաշվեկշռում կմնա 10 մլն դոլարը, և կորած 1 մլն-ի հարցը «կջրվի»: Չէ՞ որ հենց այս խնդրի հետ կապված են նաիրիտցիները փորձում այժմ հասնել նրան, որ քրեական գործ հարուցվի ու քննվի գոնե այդ դրվագը: Իսկ այս աֆյորայի արդյունքում դրա համար ուղղակի հիմք չի լինի:
ԱԺ նիստում այսօր հայտարարվեց 2016թ. բյուջեի նախագծի քննարկումների ընդմիջում առնվազն 4 օրով: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ այդ ընթացքում պատգամավորներն ու խմբակցությունները կարող են առաջարկներ ներկայացնել:
2016թ. բյուջեն կդառնա քաղաքական փոխհամաձայնության փաստաթուղթ: Նման համոզմունք այսօր ԱԺ նիստում հաջորդ տարվա բյուջեի քննարկումների ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ այս օրերին խորհրդարանում ընթացող քննարկումներն անվանելով աննախադեպ հետաքրքրիր:
Մելքումյանն անդրադարձավ տնտեսության և քաղականության զուգակցմանը: Նա նշեց, որ ՀՀ-ում սեփականության անձեռնմխելություն չկա, մրցակցային արդարություն չկա, դատարանները ոչ արդար վճիռներ են կայացնում, բայց նաև նկատեց , որ հարկայինի անհարկի ստոգումների մասին քիչ է լսում հիմա. «Քաղաքական որոշում կայացնողները ի լուր աշխարհի պետք է հայտարարեն՝ եկեք ստեղ փող դրեք: Պետք է կարողանալ քաղաքական ու տնտեսական բարեփոխումների PR-ը ճիշտ ներկայացնել ներդրողներին»:
Աղքատությունը միանգամից ձեռք են բերում, հետո փորձում պայքարել դրա դեմ: Այսօր ԱԺ նիստում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:
Հաջորդ տարի ՀՀ-ում աշակերտների թիվը կավելանա և դպրոցներում կուսանեն 366 հազար աշակերտներ: Ինչպես այսօր ԱԺ նիստում 2016թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, նրանց ուսումնառության համար պետբյուջից ավելի շատ գումարներ կհատկացվի, ընդհանուր առմամբ ընթացիկ տարվա համեմատ շակերտների ավելացումը կկազմի 13 հազար:
«Ես կարծում եմ՝ բյուջեն հնարավորությունների բյուջե է,- ասաց Գ.Սահակյանը և շարունակեց,- Մեր երկրի կարիքները բազմաթիվ են, իսկ միջոցները՝ սուղ: Կուտակված խնդիրները պետք է լուծվեն քայլ առ քայլ, ԱԺ և կառավարության, բոլոր քաղաքական ուժերի սերտ համագործակցության միջոցով: Առավել քան երբևէ մեզ անհրաժեշտ է ջանքերի համախմբում արտաքին մարտահրավերներին դիամակայելու և առկա դժվարություններն արժանավայել հաղթահարելու համար»:
Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե կոնկրետ մեկ փաստ կարելի՞ է ասել, որ իրենք հետամուտ լինեն և պատասխանատվության ենթարկեն նշված քրեական հոդվածով. «Ես խնդրում եմ գոնե մեկ դեպք ներկայացնեք այս արժանապատիվ հարթակից»,- հորդորեց նա: Լ. Զուրաբյանը, սակայն, կոնկրետ դեպք չկարողացավ ներկայացնել ու հայտարարեց, թե այս պրոցեսի մեջ ընդգրկված են տասնյակ հազարավոր մարդիկ՝ ուսուցիչներ, հիվանդանոցների աշխատակիցներ, և բոլորը տեղյակ են, թե ինչ է կատարվում:
Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ ՀԷՑ-ի վաճառքից հետո մեկ ամսում միայն Երևանում մոտ 3 մլն կվտ/ժամ կորուստները քչացել են: Նրա նախնական հաշվարկներով՝ կորուստները հանրապետությունում 2-3% կրճատվելու հիմք կա, իսկ կորուստների 1% կրճատումը 2.5 մլրդ դրամ է կամ 5.5 մլն դոլար և այս հաշվարկից ելնելով միջինում 18 մլն դոլար կարող է ստվերից կամ կորուստներից նվազի ու մուծումներ արվի: