«Հույս ունեմ, որ մեր վարորդները գոնե տոնական օրերին երազում հոծ գիծ չեն տեսնի»

«Մարդիկ երազում արդեն հոծ գիծ էին տեսնում: Կարմիր գծանշաններ, արագաչափ ու հոծ գիծ՝ այս 3 բառերը մարդկանց մոտ իներցիայով սարսափ են առաջացնում: Մեզ մոտ ոչինչ էնքան ջանադրությամբ չէին անում, ինչքան առավոտները հոծ գծերի թարմացումը, որպեսզի մեկ միլիմետր անցումը կարողանային տուգանել 5000 դրամ: Իսկ բոլորս էլ հասկանում ենք, որ մեր պայմաններում անգամ Շումախերը չէր կարողանա էնպես անել, որ հոծ գիծ չտրորեր և օրական մի քանի տուգանքի չարժանանար»,- այսօր ԱԺ նիստում երթևեկության կանոնների խախտումների համար տուգանքների կիրառման փոփոխությունների հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ նրա՝ նախագիծն ամբողջությամբ խնդիրները չի կարգավորում, բայց այն առաջընթաց է և ԲՀԿ-ն կողմ է: Ն. Զոհրաբյանը նշեց, որ իրենք այնուամենայնիվ կառաջարկեն տուգանքները նվազեցնել: Նա ցավ հայտնեց, որ ոչ սթափ վիճակում վարելու դեպքում պատժամիջոցն ավելի չխստացվեց, որովհետև հայտնի է, թե «որ արտոնյալների արտոնյալ զավակներն են ոչ սթափ մեքենա վարում»:

«Ես հույս ունեմ, որ մեր վարորդները գոնե տոնական օրերին երազում հոծ գիծ չեն տեսնի»,- ասաց Զոհրաբյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031