
Դեկտեմբերի 29-ին ՀՀ կառավարությունը կգումարի տարվա վերջին արտահերթ նիստը

Դեկտեմբերի 29-ին ՀՀ կառավարությունը կգումարի տարվա վերջին արտահերթ նիստը: Օրակարգում առայժմ 4 հարց է, որոնք, թերևս, գործադիրը չի հասցրել քննարկել դեկտեմբերի 24-ի նիստի 72 հարցերի շարքում:
Կառավարությունը կքննարկի ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2016թ. ծրագիրը, «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը, նաև «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը և այլն: