ԱՊՊԱ. Ո՞վ է ավելի շատ հարստանում վարորդների հաշվին

2015թ. նոյեմբերի 30-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 445,649, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է 2,711-ով: Այս մասին տեղեկանում ենք Ավտոապահովագրողների բյուրոյի հրապարակած հաշվետվությունից:

Այս ընթացքում վարորդներն ԱՊՊԱ-ի համար վճարել են 15 մլրդ 389 մլն 384 հազար դրամ: Հունվար-նոյեմբերին բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 7.9 մլրդ դրամ:

Ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը կազմել է 3,674, ինչը նախորդ ամսվա համեմատ նվազել է 130-ով։ Հատուցման միջին չափը 2015թ. նոյեմբեր ամսվա դրությամբ կազմել է 212,107 դրամ: 2015 թվականի նոյեմբեր ամսվա դրությամբ վնասաբերության ցուցանիշը կազմում է մոտ 52%։

Այսինքն, ԱՊՊԱ պայմանագրերի համար վարորդների վճարած գումարների միայն մոտ կեսն է վերադարձվում վարորդներին՝ որպես հատուցում, իսկ գրեթե նույնչափ գումար գնում է ապահովագրող ընկերությունների գրպանը: Այսինքն՝ առանց որևէ ներդրում անելու, միայն վարորդներին պարտադրված ԱՊՊԱ-ի շնորհիվ գործակալությունները հարստանում են: Եվ «հարստանալու» այս մրցությում առաջատարը «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունն է, որին բաժին է ընկնում ԱՊՊԱ շուկայի մոտ 1/3 մասը:

Տեսանյութեր

Լրահոս