«Չի կարելի թիվ մեկ քաղաքական ամբիոնը սարքել ձանձրալի ամբիոն». Շարմազանովը՝ Փոստանջյանին

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, որով նախատեսվում է սահմանափակել ծանրաքաշ տրանսպորտային միջոցների առավելգույն քաշը, «Ժառանգության» պատգամվոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ այս օրինագծով հանրությանը ևս մեկ անգամ պարադրելու են որոշակի գումարներ մուծել պետբյուջե և մասնավոր անձանց գրպանը: Ըստ նրա՝ ակնհայտ է, թե ովքեր են այդ անձինք և ակնհայտ է, որ պետությունը դրանից չի շահելու, իսկ այսօր մեր ճանաարհները դատարակ են, և դա վկայում է, որ պետությունը բացակայում է բոլոր տեղերում:

Զ.Փոստանջյանը նշեց, որ Աժ-ում արագ-արագ իրար հետևից ներկայացվում են օրինագծեր՝ առանց ելույթների և քննարկումների, բոլորը ցանկանում են արագ սպառել օրակարգը և զբաղվել անձնական գործերով: Մինչդեռ, նրա խոսքով, յուրաքանչյուր ամսվա սկզբին խանութներում կարելի է ականատես լինել, թե ինչպես են սոցիալապես անապահով մարդիկ, թոշակառուները լրացնում իրենց պարտքի դիմաց և դա մեր իրականությունն է, որ վերաբերում է 1մլն-ից ավելի ՀՀ քաղաքացու:

«Այս տարին մենք ավարտում ենք ցնցումներով, ցնցումները սկսվեցին հենց առաջին աշխատանքային շաբաթից՝ հունվարի 12-ից, երբ սպանվեցին Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներ, ապա փետրվարյան իրադարաձությունները, երբ ասեցին, որ միայն ՀՀԿ-ն է որոշելու՝ ով զբաղվի քաղաքականությամբ, ով չզբաղվի, հետո փորձեցինք անդրադարձ կատարել 100 տարի առաջ կատարված ողբերգությանը, այդ ընթացքում մեզ այցելեցինք թե՛ գերտերությունների, թե՛ ռեգիոնալ պետությունների առաջին դեմքեր, նաև համաշխարհային մեծության աստեղեր այցելեցին Հայաստան: Որից հետո ամռանը ականտես եղանք, թե ինչպես երիտասարդների նախաձեռնությամբ պաշարվեց Բաղրամյան պողոտան, հետո արդեն, իհարկե, դեկտեմբերի 6-ի հարձակումները, դրանից հետո տեղի ունեցող իրադարձությունները: Հարձակումից հետո տեղի ունեցող իրադարձությունները ուղղակի պատկերն են, որ այսօր ինչ որ գործում է ՀՀ-ում, խոսքը վերաբերում է ռեժիմին, չգիտի թե ինչ վարքագիծ դրսևորի, չի իմանում, թե որտեղ է գտնվում այն սպառնալիքը, որ իր մոտ վախ է առաջացնում: Եվ չգիտենալով որտեղ է այդ սպառնալիքը, փորձում է կանխել, փողոցային խուժանին ուղարկում է «Նոր Հայաստան» ընդիմադիր շարժման հանրահավաքներին, որպեսզի խաթարեն հավաքները»,- ասաց Զ.Փոստանջյանը:

Ըստ նրա՝ այդ խուժանը նույն գործողություններն էր կատարել ընտրատեղամասերում և այդ խայտառակությունների տեսանյութերը տարածվել են աշխարհում:

Կարդացեք նաև

«Բոլոր նախադրյալները կան, որ եկող տարի այդ ցնցումները մտնելու են բոլոր տարածությունները, նաև այս դատարկ տարածությունը, որ կոչվում է Ազգային ժողով: Մենք պետք է պատրաստ լինենք այդ ցնցումներին: Երբ 88թ. սովետական կայսրությունն անկում ապրեց, պատրաստ չէինք, որ լինելու է ազատ, անկախ Արցախի Հանրապետություն: Ցնցումները վկայում են, որ տարածաշրջանում տեղի է ունենալու ռեժիների անկում, այդ թվում՝ ՀՀ-ում գործող ռեժիմի անկում է տեղի ունենալու և մենք պետք է պատրաստ լինենք վերականգնելու Հայաստանը»,- նշեց Զ.Փոստանջյանը՝ հավելելով, որ վաղը «Նոր Հայաստանը» Ազատության հրապարակում ամփոփիչ հարց ու պատասխան է անցկացնելու, ժամանակավոր կառավարություն ստեղծելու և արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների պատրաստվելու հարցն է քննարկելու: Ըստ նրա՝ չպետք է թույլ տալ հասնել 2017 թ. ընտրություններին և պետք է հասնել արտահերթ լուծումների:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հակադարձջեց, որ այն ժամանակ, երբ պատգամավորը «Նոր Հայաստանի» հետ գնացել էր մարզեր, ԱԺ-ում քրտնաջան աշխատել են:

«Միգուցե ձեր շարքերում դատարկություն կա, այս դահլիճում ես դատարակություն չեմ տեսնում: Այստեղ կան լուրջ ազգընտիր քաղաքական գործիչներ տարբեր քաղաքական կուսակություններից և պետք չի վիրավորել ձեր գործընկերներին: Ճանապարհները միայն էվոլյուցիոն, իշխանափոխություն պետք է լինի միայն ընտրությունների միջոցով, բանավեճի արդյունքում և չի կարելի թիվ մեկ քաղաքական ամբիոնը սարքել ձանձրալի ամբիոն: Դուք ձանձրացնում եք ոչ միայն մեզ, այլ ով տեսնում է»,- ասաց Է. Շարմազանովը՝ խորհուրդ տալով միտինգ չանել, որովհետև ԱԺ ամբիոնից Զ.Փոստանջյանի ելույթն ավելի շատ մարդ տեսավ, քան հանրահավաքում:

Տեսանյութեր

Լրահոս