Միջադեպը գրանցվել է Քարդեշլեր գյուղի մոտ, որտեղ քուրդ զինյալները հրթիռակոծել են ռազմական ավտոշարասյունը: Նախնական տվյալներով՝ զոհվել է 1 և վիրավորվել է ավելի քան 30 զինծառայող:
Ձերբակալվածը աջակցություն է ցուցաբերել բազայի վրա հարձակվողներին, սակայն չի նշվում, թե կոնկրետ ինչ օգնություն: Ձերբակալվածի անունը նույնպես չի հաղորդվում:
«Ալ-Քաիդան» գործում է նաև Ադրբեջանում. այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա, Մուհամմեդ մարգարեի նկատմամբ անհարգալի ֆիլմի դեմ մուսուլմանների միահամուռ զայրույթի դրսևորումը նաև Բաքվում, խոսում է ահաբեկչական գործողություններին Ադրբեջանի ներգարավվածության մասին:
«Փաստինֆո» գործակալության տեղեկություններով՝ կալանավորվածների թվում է նաև սոցիալական ապահովության պետական ծառայության կենտրոնական ապարատի պաշտոնյա:
Բուշեհրի ատոմակայանն այս տարի հասցվել է իր 100 տոկոսանոց հզորության մակարդակին, և այս տարի կավարտվի այն արդյունաբերական շահագործման հանձնելու գործընթացը: Բուշեհրի ատոմակայանի փաստացի մեկնարկը ԱԷՄԳ-ի տեսուչների վերահսկողության ներքո իրականացվել է 2010 թվականի օգոստոսի 21-ին:
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Համադուն Թուրեին: Վարչապետը նշել է, որ պարոն Թուրեի այցը Հայաստան լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը: Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ իր հերթին ՀՄՄ գլխավոր քարտուղարը գոհունակությամբ արձանագրել է, որ մեր երկրում հեռահաղորդակցության բնագավառում առկա են դրական փոփոխություններ, որոնցից իրենք […]
Այդ միջոցառումները ստիպում են մտածել, որ նման գործողություններն ուղղված են Հարավային Օսիայի ժողովրդի դեմ, որը երկու օր անց նշելու է հանրապետության կազմավորման 22-ամյակը: Այդ բոլոր տարիներին մենք լավ փոխհարաբերություններ ենք ունեցել այլ երկրների հետ և մշտապես հավատարիմ ենք եղել խաղաղությանը», ըստ interfax-ի, ասել է Օսիայի նախագահը:
Նախարար Հ. Հակոբյանը հյուրերին հավաստիացրել է, որ սիրիահայերին վերաբերող հարցերը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, ՀՀ բոլոր գերատեսչությունների և հատկապես ՀՀսփյուռքի նախարարության անմիջական հետևողականության առանցքում են:
Նախնական տվյալներով՝ նա Պեսոչինսկիի գյուղխորհրդի պատգամավոր, գործարար, շինարարական բիզնեսի սեփականատեր Արմեն Ալեքսանյանի եղբայրն է:
Անդրադառնալով հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի ուղղությամբ շարունակվող ամենօրյա հսկողությանը, քաղաքապետը հանձնարարել է ինչպես քաղաքապետարանի ենթակայության տրանսպորտային ձեռնարկությունների, այնպես էլ մասնավոր ընկերությունների կողմից իրականացվող ուղևորափոխադրումների նկատմամբ սահմանել խիստ վերահսկողություն:
17-ամյա Նորայր Խաչատրյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել գանգուղեղային վնասվածքներով, «դիֆուզաքսոնալ» ախտորոշմամբ և ողջ ժամանակ գտնվում էր կոմայի մեջ՝ միացված արհեստական շնչառության ապարատին:
Այս ծրագրերի շրջանակներում հնարավորություն կընձեռվի, ի հակակշիռ հայաստանայան բանկային համակարգի բարձր տոկոսադրույքների, եվրոպական համբավ ունցող բանկերից ստանալ վարկեր, որի տարեկան տոկոսադրույքը կկազմի առնվազն 5-6%` կախված 6 ամսյա եվրիբորի արժեքից, իսկ մարման ժամկետները 5-8 և ավելի տարիներ:
«Մեզ համար կարևոր էին՝ առաջին հերթին, որ սա այն ուղիներից մեկն է, որի միջոցով ուղերձ է հղվում Ադրբեջանին և հիշեցվում այն մասին, որ Հայաստանն ամենաուժեղ ռազմական պետությունն է տարածաշրջանում: Սա հիշեցում է Ադրբեջանի այն պաշտոնյաններին, որ եթե պատերազմ սկսեն, ապա կպարտվեն»,- ասաց նա:
Հայտնաբերված զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Թաքնված տեսախցիկով արված տեսագրության մեջ հանրապետական թեկնածուն ասել է, որ ամերիկացի ընտրողների 47 %-ը, ովքեր աջակցում են Օբամային, չեն վճարում եկամտահարկեր և երբեք չեն քվեարկի հանրապետականների օգտին:
Նամակում թուրք պաշտոնաթող զինվորականը նշել է, որ Ալիևի փոխարեն ինքը նույնպես կվարվեր նման կերպ: Բացի այդ, նա Ալիևին առաջարկել է բոլոր զորամասերում կանգնեցնել Սաֆարովի հուշարձանը, որպեսզի դա օրինակ ծառայի ադրբեջանցի յուրաքանչյուր զինվորի համար:
«Չնայած նրան, որ այս հանդիպումը չի դիտարկվի որպես պաշտոնական բանակցությունների փուլ, այն հնարավորություն կտա ևս մեկ անգամ Իրանին հիշեցնել անհապաղ և գործնական քայլերի անհրաժեշտության մասին: Դրանք անհրաժեշտ են վստահության ամրապնդման և առավել մեծ ճկունության դրսևորման համար ի պատասխան այն առաջարկներին, որոնք արվել են Իրանին նախորդ բանակցությունների ընթացքում», – հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը:
Հիջազին նաև ասել է, որ պարգևատրումը «կմղի գործողությունների Ասադի շրջապատում գտնվող մարդկանց»:
Ցուցարարները այրել են Ճապոնիայի դրոշը և կոչ արել համագործակցել Չինաստանի հետ վիճելի տարածքները վերադարձնելու համար պայքարում: Նրանք նաև ԱՄՆ-ին մեղադրել են Տոկիոյին աջակցելու մեջ:
Ռուսաստանը հանդիսանում է ԿԺԴՀ-ի՝ ԽՍՀՄ-ին ունեցած պարտքերի իրավահաջորդը: Հյուսիսային Կորեային տրամադրվող վարկային գիծը խորհրդային ղեկավարությունը բացել է 20-րդ դարի կեսին:
Հայաստանի իրական առաջընթացը և երկրի տնտեսական, բնապահպանական և սոցիալական խնդիրների լուծումը կախված է բնությանը չվնասող գյուղատնտեսության զարգացմանն ուղղված մեր փոխհամաձայնեցված ջանքերից:
Վերջերս լույս տեսած «1915 թվական. Հայոց ցեղասպանություն» գիրքը զգալի արձագանք է գտել թուրքական մամուլում. հեղինակը վեր է հանել գրող Իլհան Սելչուկի մոր՝ Հիքմեթ Կասիմի հայկական ծագման փաստը, գրում է թուրքական Zaman-ը՝ «Իսլամադավան աղջիկ» վերնագրով հոդվածում:
Արինա Թորոսյանը դեպքի վայրից փախուստի չի դիմել, այլ երեխային տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Բարեբախտաբար, երեխայի կյանքին վնաս չի սպառնում: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Բիթլիսի քաղաքապետ Ֆեհմի Ալայդընը նույնպես կողմ է արտահայտվել այդ անվանափոխությանը՝ ընդգծելով, որ Վանա լճի ափագծի 2/3-ը, այսինքն՝ 65 տոկոսը, բաժին է ընկնում Բիթլիսի նահանգին: Բիթլիսցիները համաձայն են նաև այն տարբերակին, որ եթե Վանա լիճը չվերանվանվի որպես «Դատվանի ծով», ապա գոնե պետք է անվանվի «Բիթլիս-Վան» լիճ կամ էլ «Վան-Բիթլիս» լիճ:
Մահապարտը պայթեցրել է իրեն Քաբուլի օդանավակայան տանող ճանապարհին: Պայթունը որոտացել է օտարերկրացիների տեղափոխող միկրոավտոբուսի մոտ: Գաղտնիության պայմանով գործակալության հետ զրույցում մի պաշտոնյա հայտնել է, որ զոհված օտարերկրացիները Քաբուլի օդանավակայանում աշխատող մասնավոր կազմակերպության աշխատակիցներ են եղել: Թե որ երկրի քաղաքացիներ են զոհերը, հայտնի չէ:
«Սա լուրջ շարժման սկիզբ է, որը պետք է շարունակվի ամբողջ իսլամական աշխարհում՝ ի պաշտպանություն մարգարեի: Մենք չենք լռի՝ ի պատասխան մեր մարգարեի դեմ անարգանքի»,- հայտարարել է Նասրալլահը:
Նախնական տվյալներով «Մերսեդես E320» մակնիշի 04 ՍՏ 151 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել էլեկտրական սյանը, ինչի հետևանքով երկու ուղևորներ տեղում զոհվել են: Փրկարարները դուրս են բերել վարորդին, ով տեղափոխվել է Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն:
երաքննիչ քրեական դատարանում` դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ, տեղի կունենա դատական նիստ, որի ընթացքում կքննվի «Սիվիլիթաս» Հիմնադրամի բողոքը, որով պահանջվում է վերացնել ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի կողմից 25.05.2012թ. քրեական գործ հարուցելու մասին որոշումը:
Նրանք, ովքեր ասում են, թե նախագահ Սարկոզին կարող էր այդ օրենքը ստորագրել նախքան Սահմանադրական խորհրդում դրա դիտարկվելը, ճիշտ չեն, նրանք ցանկանում են նվաստացնել Սարկոզիին և հնարավոր է՝ պարզապես նախանձում են նրան: Սարկոզին շատ համարձակ մարդ է. թեև Ֆրանսիայի կառավարությունն ու մի շարք երկրներ հանդես եկան օրինագծի ընդունման դեմ, նա անհրաժեշտ պայմաններ ստեղծեց դրա համար:
Կոաուիլայի անվտանգության ծառայությունում չեն բացառում, որ բանտի պահակները կարող էին կաշառված լինել: