Նախագահ Ասադն իր և սիրիական ազգի անունից լավագույն մաղթանքներ է հղել և հաջողություններ ցանկացել նախագահ Սերժ Սարգսյանին և բարեկամ հայ ժողովրդին:
Այդ օրը գիշերվա և ցերեկվա տևողությունը հավասարվում է, որից հետո գիշերն ավելի երկար է տևում, քան ցերեկը: «Աստղագիտության մեջ ասվում է, որ սկսվում է աստղագիտական աշունը: Իրականում այսօր ամառվա նախավերջին օրն է», նշել է գիտնականը:
ՀՀ բնապահպանության նախարար Ա.Հարությունյանի կողմից հաստատված շրջակա միջավայրի վրա ազդեցության հ. ԲՓ 70 փորձաքննական եզրակացությունները հակասում են ՀՀ օրենսդրությանը: «Խաչաղբյուր 1» ՓՀԷԿ-ի գործարկումը եւս խախտում է ՀՀ օրենսդրությունը, եւ վերջինիս գործարկումը ենթակա է դադարեցման:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ են պահվել ԱԱԾ, ՀՀ Ոստիկանության և ՊՆ համապատասխան մարմինները:
Նախնական տվյալներով ռումբը տեղադրված է եղել կայանած մոտոցիկլետի վրա: Վիրավորների թվում կան մոտ 30 քաղաքացիական անձինք եւ 12 ոստիկան: Ավելի քան 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, գրում է «Թխայ Ռաթ» թերթը:
Կոտրված կայքերի թվում են՝ azinweb ցանցը, karate.az-ը, yaddas.azinweb.net-ը:
Կորեայի Հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատարությունը որոշում է կայացրել բարձրացնել մարտական պատրաստականությունը՝ կապված Դեղին ծովում հաճախակի դարձած սահմանախախտումների հետ:
Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի երկրորդ նիստում հնչել են առաջարկներ` աշխարհի խոշոր մայրաքաղաքներում կազմակերպել մշտական հիմունքներով գործող թանգարանային ցուցադրություններ:
Նշվում է, որ 2012թ.-ի հոկտեմբերին Նոդան կարող է վերադասավորումներ իրականացնել Ճապոնիայի կառավարությունում:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը: Իրավիճակի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Այդ այցի չեղյալ հայտարարման պատճառը Էրդողանի աշխատանքային խիտ գրաֆիկն է: Ավելի վաղ նշվում էր, թե այդ այցը տևելու է 5 օր, սակայն հետագայում այն նվազեցվեց մինչև 3 օրվա, քանի որ Էրդողանը սեպտեմբերի 30-ին մասնակցելու է իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նիստին, որում կարևոր հայտարարություններ է անելու:
«6 քաղաքական կառույց, այդ թվում՝ Բելառուսի քրիստոնեական դեմոկրատիան, Բելառուսի ռադիոէլեկտրոնային արդյունաբերության անկախ արհմիությունը, «Բելառուսական ռուխը» (շարժում), Բելառուսական մտավորականության ռադան, Երիտասարդ ճակատը, այսօր հանդես են գալիս միասնական դիմումով՝ ընտրողներին կոչ անելով չմասնակցել խորհրդարանական ընտրություններին», – ասել է Լեբեդկոն:
Ֆիրուզաբադին, անդրադառնալով այս օրերին Սիրիայում Իրանի ռազմական ներկայության մասին հրապարակված տեղեկություններին, նշել է. «Իրանը Սիրիայում ռազմական ներկայություն չունի: Եթե Իրանը ցանկանա որևէ երկրում ռազմական ներկայություն ունենալ, ապա դա տեղի կունենա միջազգային նորմերի շրջանակներում»:
Հայկական եկեղեցուն վերադարձված հինգ հողամասերից երեքը գտնվում են իրար կից, և նրանց վրա գործում է «Օրհանիե» զորամասը, իսկ մյուս երկուսը գտնվում են եկեղեցու մոտ: Շահընքեօզի խոսքերով, դատական գործընթացը դեռ շարունակվում է և ճշտվում է ժամանակացույցը, թե երբ պետք է այդ տարածքները դատարկվեն և անցնեն եկեղեցու անմիջական տնօրինման տակ:
Իր խոսքն ուղղելով ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում ապրող հայ ժողովրդի զավակներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ասել է, որ պետք է միասնական կամքով կերտել մեր երազների հայրենիքը, որը պիտի լինի յուրաքանչյուր հայորդու հպարտությունը և յուրաքանչյուր հայ զավակի տունը:
Նշված ավտոմեքենան՝ առջևի հատվածում վնասվածքներով, ոստիկանության ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողների կողմից հայտնաբերվել է Մուսալեռ գյուղի հատվածում` կիսակառույց շինության մոտ: Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նախօրեին Ստրասբուրգում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հովանու ներքո կազմակերպված Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի բացման արարողությանը, որին մասկացել են շուրջ 47 երկրների խորհրդարանների ղեկավարներ:
Ժան-Կլոդ Մինյոնը ասել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, խաղաղ բանակցությունների արդյունքում ու տեղեկացրել, որ առաջիկայում մտադիր է հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
2000թ. մարտին նա անպարկեշտ վարքի պատճառով հեռացվել էր աշխատանքից, ինչից մի քանի օր անց վերադարձել էր ու գնդակահարել իրեն աշխատանքից ազատած մենեջերին, գանձապահին ու 3 աշխատակցի:
Դեսպան Ռենոն հաստատել է պաշտպանական բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությունը զարգացնելու ֆրանսիական կողմի պատրաստակամությունը` նշելով, որ ֆրանսիական կողմը պատրաստ է աջակցել հայկական կողմին զինծառայողների կրթության և վերապատրաստման հարցում:
Թոփ տասնյակում այս տարի չի ընդգրկվել Ջորջ Սորոսը: Ցուցակում այս տարի չկան նաև որևէ լրատվական-սոցիալական աշխատակիցներ, փոխարենը կան նորեկներ, ովքեր իրենց ռեստորանային բիզնեսների կամ արտադրած մարզաշապիկների վաճառքով այսօր 400 ամենահարուստ մարդկանց ցուցակում են հայտնվել:
Տեղեկությունների համաձայն, «Արմենիայում» Հրաչ Քեշիշյանին կփոխարինի «Կարգին հաղորդում» նախագծի ռեժիսորը, «Կարգին մուլտեր» նախագծի և «Դժբախտ երջանկություն» հեռուստասերիալի պրոդյուսեր Դավիթ Բաբախանյանը, ով նկարահանել է նաև «Պահանջվում է միլիոնատեր», «Փեսացուն կրկեսից» ֆիլմերը:
Սեպտեմբերի 28-ին iPhone 5-ը կհայտնվի ևս 22 երկրների խանութներում: Նոր սմարթֆոնների նախնական պատվերները առաջին օրերին մոտեցել են 2 միլիոնին, ինչը երկու անգամ գերազանցում է 2011 թվականի աշնանը թողարկված iPhone4S-ի ցուցանիշները: Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ միչև սեպտեմբերի վերջը ընկերությունը 10 մլն սմարթֆոն կիրացնի:
Նախնական տվյալների համաձայն՝ վարորդը կորցրել է ավտոբուսի կառավարումը, և այն մայրուղու վրա շրջվել է:
Հայաստանի Հանրապետության Նախագահին ուղեկցում էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ այլք: Բարձրաստիճան անձիք ծաղիկներ դրեցին Զորավար Անդրանիկի եւ Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմներին, ծաղկեպսակ դրեցին Արցախյան ազատամարտում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Ասադը սիրիացի ապստամբներին աջակցելու համար քննադատել է նաև Քաթարին և Սաուդյան Արաբիային՝ ընդգծելով, որ Սիրիայի կառավարությունը հաղթանակ է տանելու ահաբեկիչների նկատմամբ, քանի որ սիրիական ընդդիմությունը չի վայելում ժողովրդի աջակցությունը:
Պետքարտուղարի տեղակալն ասել է նաև, որ Վաշինգտոնը շարունակում է «մտահոգություն ու հիասթափություն» արտահայտել Բուդապեշտին՝ ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին Բաքվին արտահանձնելու առիթով:
Սեպտեմբերի 21-ին, ժամը 07.42-ին տեղեկություն է ստացվել, որ սեպտեմբերի 20-ին, ժամը 22.30-ին օձի խայթոցից թունավորումով Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի ԲԿ է տեղափոխվել Կոշ գյուղի բնակիչ, 1977 թ. ծնված Նելլի Բադալյանը:
Սեպտեմբերի 20-ին Ստրասբուրգում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հովանու ներքո կազմակերպված Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի բացման արարողությանը: Համաժողովին մասկացում էին շուրջ 47 երկրների խորհրդարանների ղեկավարներ:
«Նախագահ Օբամայի և Միացյալ Նահանգների ժողովրդի անունից մեծագույն հաճույքով լավագույն մաղթանքներն եմ հղում Հայաստանի ժողովրդին՝ սեպտեմբերի 21-ին ձեր անկախությունը նշելու առիթով: