Եվրոպական խորհրդարանը ընդունել է բանաձև, որում նշել է վերջին ամիսների ընթացքում Ռուսաստանում մարդու իրավունքների իրավիճակի վատթարացման մասին: «Ռուսաստանում քաղաքական արդարադատության կիրառման մասին» բանաձևում արտահայտված է մտահոգություն մի շարք օրենքների ընդունան վերաբերյալ՝ մտքի ազատությանը սահմանափակելով, որոնք Եվրախորհրդարանի պատգամավորների կարծիքով «կարող են կիրառվել ընդդիմության և քաղաքացիական հարակության դեմ»:
Փառատոնի բացումը տեղի է ունեցել Օտտավայի քաղաքապետարանի դիմաց, որտեղ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը և Օտտավայի փոխքաղաքապետ Սթիվ Դերոշը հանդիսավոր արարողությամբ բարձրացրել են փառատոնի դրոշը:
Ըստ ամերիկյան ռազմա-ծովային ուժերի ավանդույթի, որտեղ նա ծառայում էր որպես փորձարկու-օդաչու, նրա աճյունը հանգրվանել է Ատլանտյան օվկիանոսի հատակում: «Ֆիլիպինյան ծով» հրթիռային հածանավը Արմսթրոնգի բարեկամների և մոտ ընկերների ուղեկցությամբ դուրս է եկել Ֆլորիդա նահանգի Մեյպորտ ՌԾՈՒ-ի բազայից:
Հինգշաբթի օրվանից՝ ժամանումից սկսած Բարհիմին բանակցել է երկրի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմի և ընդդիմության ներկայացուցիչների հետ: Իր պաշտոնավարման ընթացքում սա բանագնացի առաջին այցն է Սիրիա: ՄԱԿ-ի նախորդ հատուկ բանագնաց Քոֆի Անանը լքել էր այդ պաշտոնը անցյալ ամիս՝ ՄԱԿ-ի խաղաղ կարգավորման ծրագրի տապալումից հետո:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից կիրառված համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի նախահարձակ գործողությունները կասեցվել են:
Ինչպես արդեն տեղեկացրել է 168.am-ը, այսօր՝ սեպտեմբերի 15-ի առավոտյան մեկնարկել են ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2012» զորավարժությունները: Պաշտպանության նախարարության լրատվության և հսարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում տեղի է ունեցել ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի «Փոխգործակցություն-2012» զորավարժությունների պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ողջունելով «Փոխգործակցություն-2012» զորավարժություններին […]
«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1960 թ. ծնված Վլադիմիր Ավագիմյանին, որը հունիսի 9-ից ՌԴ Նովոսիբիրսկի մարզի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 119 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով՝ սպանություն կամ ծանր մարմնական վնասվածք հասցնելու սպառնալիք:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է համագյուղացին՝ 1975 թ. ծնված Գևորգ Մարգարյանը:
Տարածքային վեճի պատճառով երկու երկրների միջև հարաբերությունները սրվել են անցած շաբաթ՝ այն բանից հետո, երբ Ճապոնիան ազգայնացրել է հինգ կղզիներից երեքը՝գնելով դրանք անհատ սեփականատիրոջից: Չինաստանում կարծում են, որ Ճապոնիայի կառավարության կողմից Դյաոյուդաո կղզիները ձեռք բերելը վտանգավոր է ՉԺՀ-ի տարածքային գերիշխանության համար և որոշումը չեղյալ չհայտարարվելու դեպքում Տոկիոյին զգուշացնում են «լուրջ հետևանքների» մասին:
Այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի, ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ռիկարդո Միլյորիի և մի շարք երկրների խորհրդարանների նախագահների հետ:
Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ և ՀՀ խորհրդարաններում ներկայացված քաղաքական կուսակցությունները:
«Ռուսական գազի ներկման գները պետք է համադրելի լինեն ԵՄ բոլոր երկրներում»,- այդ մասին հայտնել է էներգետիկայի գծով եվրոկոմիսար Գյուրտներ Օտտինգերը Վիլնյուսի համաժողովի ժամանակ, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:
Այս պահին հայտնի է 28 զոհվածի մասին, ևս 50 մարդ համարվում է անհետ կորած: Շրջանում տարվում են փրկարարական աշխատանքներ: Օդերևութաբանները կանխատեսում են, որ մոտ օրերը հորդառատ անձրևները կարող են վերսկսվել:
Փոքրիկ էլեկտրական սալիկն ամբողջ մարմնով շրջափակման մեջ առած Լիլիթի մեջ ապրող երեխան երևի հիմա հայհոյում է աշխարհի դրվածքը: 23 տարեկան կնոջ հայացքի մեջ դաջվել է մի 70-ի` կյանքի մայրամուտին սպասող մարդու տառապանքը: Երեխայի սպասելու լուրն իմանալուց հետո ցանկացել է ազատվել նրանից:
Հանդիպմանն անդրադարձ եղավ կիպրական հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Կիպրոսի Հանրապետության եւ միջազգային հանրության կողմից իրականացվող ջանքերին, եւ այդ հարցում կղզու հյուսիսային հատվածը օկուպացրած Թուրքիայի ապակառուցողական կեցվածքին:
Սեպտեմբերի 10-14-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 103 մլն 430 հազար 446 ԱՄՆ դոլար 410.27 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել 114 մլն 233 հազար 536 ԱՄՆ դոլար 411.37 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 17 մլն 550 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք 412.05 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 5,750,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 410.38 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8 մլն 643 հազար 352 եվրո 525.29 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել 11 մլն 584 հազար 873 527.84 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 872 մլն 318 հազար 821 ՌԴ ռուբլի 12.89 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել 79 մլն 004 հազար 220 ՌԴ ռուբլի 13.08 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
«Որպես կիպրոսցիներ, մենք, դժբախտաբար, ունենք համաձայնությունների չկատարման եւ հետադարձ քայլեր կատարելու տխուր եւ երկար պատմություն Անկարայի հետ, որը նախընտրում է ոչ թե հարգել իր ստորագրությունը, այլ դրա փոխարեն վերափոխել այն սպառնալիքների եւ հետագա ապօրինի քայլերի»:
Նիստի ընթացքում հաշվետու զեկույցով հանդես է եկել հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը՝ ներկայացնելով խորհրդի իրականացրած աշխատանքները և ուղենշելով հետագա անելիքները: Պաշտպանության նախարարը շնորհավորել է նորընտիր հասարակական խորհրդին` կազմավորման կապակցությամբ և բարձր գնահատել կատարված աշխատանքները:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Կանադան մտահոգված է Ռամիլ Սաֆարովի գործով վերջին զարգացումների, մասնավորապես՝ նրան ներում շնորհելու և այն ոչ ողջունելի հակասության առիթով, որի պատճառ դարձավ այդ ներումը:
«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի շինարարական աշխատանքների մեկնարկի կապակցությամբ Հորթընը հետաքրքրվել է, թե այդ ծրագիրն ինչքանով կարող է նպաստել Հայաստանի տնտեսական աճին:
Բախման հետևանքով սպանվել է մեկ գյուղական պահապան, ինչպես նաև վիրավորվել է 6 զինծառայող: Թուրքական կողմի պնդմամբ` բախման ժամանակ իրենց հաջողվել է վնասազերծել 10 PKK-ականի:
«Մենք չենք կարող և չենք ճնշի ինքնարտահայտվելու ազատությունն այս երկրում», – նույն առիթով Politico հրատարակությանն ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին:
Հիշեցնենք, որ Պաղեստինի բյուջեի երկու երրորդը ձևավորվում է արաբական և արևմտյան պետությունների օգնությամբ:
Պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում «Մազդա» մակնիշի 300 DD 01 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 22-ամյա Աղվան Ավագյան) դուրս է եկել երթևեկելի մասից, սահել և արգելափակվել երկու ոլորանների միջև՝ ծառերի մեջ:
Սիրիայի ընդդիմության պատվիրակությունը` Ազիմի գլխավորությամբ, Չինաստան է մեկնում Միջազգային հարաբերությունների ուսումնասիրության չինական ժողովրդական հանրության հրավերով:
Զորավարժություններին կմասնակցի մոտ երկու հազ. մարդ` Հայաստանից եւ ՀԱՊԿ անդամ մյուս երկրներից: Ի պատիվ զորավարժությունների բացման` դեսանտայինները զորավարժարանի վրանային ճամբարի տարածքում պաշտոնական բացման արարողության տրիբունայի առջեւ պարաշյուտիստների դասակի ցուցադրական վայրէջք կիրականացնեն` պարաշյուտային ակրոբատիկայի տարրերի կիրառմամբ:
Բուլղարիայի կառավարության ղեկավար Բոյկո Բորիսովը Ռուսաստանի ԱԷԿ-ի կառուցումը դադարեցնելու համար փոխհատուցման պահանջն անվանել է «դավաճանական»: «Ես անկեղծորեն հույս ունեմ, որ նախագահ Պուտինը չգիտի այս մասին: Եթե գիտի` նրան դուր չի գա նոյեմբերի 9-ին Բուլղարիայում մեր ընդունելությունը»,- ասել է նա:
Ցուցարարները զոհվել են ԱՄՆ դեսպանատունը գրոհելու փորձ իրականացնելիս: Հաղորդվում է բազմաթիվ այրված ավտոմեքենաների, ինչպես նաև վանդալիզմի ակտերի մասին:
Ծանր մասնագիտական սխալ ենք համարում 1983 թվականին ընդունված Ստրասբուրգի կոնվենցիայի ոգուն եւ իմաստին հակասող, հունգար իշխանությունների կողմից ընդունված որոշումը:
Ծառայությունը կոչով դիմում է սպառողներին պահպանել զգոնություն եւ մինչեւ իրացման ցանցից ամբողջ խմբաքանակի դուրսբերումը ձեռք չբերել եւ չօգտագործել ձու նշված խմբաքանակներից: