Զորավարժություններին մասնակցում էին ՀԱՊԿ-ի անդամ երկրների ուժային կառույցների շուրջ 2000 մասնակիցներ: Զորավարժությունների ընթացքին հետեւում էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանը եւ Անատոլի Սերդյուկովը, միջազգային կազմակերպությունների դիտորդներ, բազմաթիվ հյուրեր:
ԱԻՆ լրատվական ծառայությունից 168.am-ին հայտնում են, որ պատահարի հետևանքով Դ. Գրիգորյանը և ուղևոր` 1992 թ. ծնված Տիրան Ավետիսյանը ստացած վնասվածքներից տեղում զոհվել են:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խոստացել է խստորեն պատժել կտտանքների փաստի հետ առնչություն ունեցող ոստիկաններին:
«Այդպես չի կարող լինել ու չի էլ լինի, ցանկանում եմ այդ մասին միանգամից ասել»,- Սոչիում նախօրեին նախարարների հետ խորհրդակցության ժամանակ ասել է Պուտինը:
Վրացական ընդդիմադիր «Մաեստրո» և «ՏՎ – 9» հեռուստաալիքները տարածել են թաքնված տեսախցիկով նկարահանված կադրեր, որոնցում ցուցադրված է Թբիլիսիի Գլդանի բանտի կալանավորների խոշտանգումը բանտի աշխատակիցների կողմից, հայտնում է Interfax-ը:
Ընդդիմադիր ակտիվիստները հայտնում են, որ տեղի բնակիչները ծանր վիճակում են հայտնվել, քանի որ զորքերը շարժվում են բոլոր ուղղություններով՝ կրակի տակ պահելով տարածքը:
Հունգարիայի Հայ ազգային խորհուրդը մտադիր է դատի տալ Հունգարիայի կառավարությանը՝ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու վիճահարույց որոշման համար, հայտնում է «Ասպարեզ» պարբերականը՝ վկայակոչելով հունգարական Blikk թերթին: Աղբյուրը վկայակոչում է Խորհրդի ղեկավար Թևան Սարգսյանի հայտարարությունը, ով ասել է՝ կառավարության դեմ մեղադրանքները ներառում են նաև կաշառակերության և դիրքի չարաշահման կետեր: Ավելի վաղ Հունգարիայի ընդդիմությունը՝ […]
Երկուսն էլ, ինչպես սպասվում էր, եկել են այն եզրակացության, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը պետք է հրաժարական տա և բավարարի Սիրիայի ժողովրդի պահանջները՝ դրանով իսկ Սիրիայում արագացնելով քաղաքական անցման գործընթացը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից 168.am-ին տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Համացանցում հայտնվել է նաև ֆրանսահայերի բողոքի ցույցի տեսանյութը, որին ծածանվել է նաև ԼՂՀ դրոշը:
Իրանցիները պնդում են, որ պետք է դադարեցվի զինված ընդդիմությանը ռազմական և ֆինանսական օգնության ցուցաբերումը, նաև պահանջում են հրաժարվել ծայրահեղական խմբերի վարձկաններին պատրաստելուց և Սիրիա ուղարկելուց:
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 2-7մ/վրկ. տեղեկացնում են ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից:
Հիշեցնենք, որ երեկ գազամատակարարման կայանում ուժեղ պայթյուն էր տեղի ունեցել, այնուհետև հրդեհ բռնկվել, որն արագ մարվել էր: Նախնական վարկածով` այդ պահին կայանի տարածքում եղել է առնվազն 700 աշխատող:
Թերթը նշում է, որ ՀՀ ոստիկանության, ԱԱԾ-ի և այլ ծառայությունների հատուկ ստորաբաժանումները արդեն մի քանի օր է աշխատում են «զորանոցային» ռեժիմի պայմաններում:
Ժամը 05.43-ին փրկարարները լողավազանից դուրս են բերել Երևանի Գոգոլի փողոցի թիվ 5 շենքի 47-րդ բնակարանի բնակիչ, 54-ամյա Ռոմեո Հարությունյանի դին:
ԱՄՆ պետդեպարտամենտը չինական իշխանություններից արդեն պահանջել է ապահովել դեսպանատան աշխատակիցների անվտանգությունը:
Վթարի հետևանքով զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ նաև ավտոբուսի վարորդը: Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել ևս 50 մարդ: Նշվում է, որ վթարի մեջ մեղավոր է եղել ավտոբուսի վարորդը, որը քնել է մեքենայի ղեկին: Վիրավոր ուղևորներին փոխադրել են մոտակա հիվանդանոցներ: Վիրավորների թվում կան 8 երեխաներ: Տարվում է հետաքննություն:
Այս մասին տեղեկացնում են Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից
Մարկ Հորթոնը ՀՀ վարչապետին է ներկայացրել ԱՄՀ-ի «Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» եռամյա ծրագրի ընթացքը և ԱՄՀ հայաստանյան առաքելության այցի արդյունքները՝ ծրագրի կատարողականի վերաբերյալ.
Այդ ամենն անհանգստացրել է տեղական բնակչությանը, որը կարծում է, թե ճանապարհի վրա կատարվող ինտենսիվ աշխատանքները կարող են կապված լինել հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման հետ: Ճանապարհաշինարարները, սակայն, հերքել են դա…
Սալեհին, որը երեկ Կահիրեում մասնակցել է Սիրիայի հարցով «կոնտակտային խմբի» նիստին (ստեղծվել է օգոստոսին` Մեքքայում Իսլամական գագաթնաժողովում), որևէ մանրամասն չի հաղորդել իր առաջարկի վերաբերյալ և առաջարկել է առավել մանրամասն քննարկել նախաձեռնությունը Նյու Յորքում ու Թեհրանում քառյակի հանդիպումներին:
Ծառայությունը շարունակում է կոչով դիմել սպառողներին ձեռք չբերել եւ չօգտագործել «Լուսակերտ ՏԹՖ» ՍՊԸ-ի կողմից 08.09.12թ. եւ 13.09.12թ., «Արզնի Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի կողմից 10.09.12թ., «Աշտարակ ձու» ՍՊԸ-ի կողմից 29.08.12թ., 03.09.12թ. եւ 05.09.12թ. օրերին արտադրված ձվերը»:
Նույն օրը նախարար Թադեւոսյանը խորհրդակցություն անցկացրեց Քաղաքաշինական ԾԻԳ-ի անձնակազմի հետ` խստագույնս զգուշացնելով, որ նախարարությունը հետեւողական է լինելու թերացումների ու չարաշահումների նկատմամբ եւ խիստ միջոցներ է ձեռնարկելու ցանկացած փոքր փաստի հայտնաբերման դեպքում:
Հաթայ նահանգում տեղի են ունեցել բողոքի զանգվածային ակցիաներ, որոնց մասնակցել է մոտ 1500 մարդ: Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ չեն ցանկանում իրենց տարածաշրջանում տեսնել սիրիացի փախստականներին և կոչ են արել նրանց արտաքսել դեպի իրենց հայրենիք:
Նախարար Լիդինգտոնը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ընդգծել է, որ Միացյալ Թագավորությունը Հայաստանը դիտարկում է որպես երկարաժամկետ և արժեքավոր գործընկեր ու իր այցելության նպատակը և ուղերձը Հայաստանի հետ համագործակցությանը նոր լիցք հաղորդելն է:
Իրանցի նախարարի խոսքերով՝ նախապայմանների առաջքաշումը բարդացնում է ճգնաժամի կարգավորման գործընթացը:
ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 17.09.12թ.-23.09.12թ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`
ՀՀ ԱԳՆ պատվիրակության այցի շրջանակներում նախատեսվում են նաև հանդիպումներ ՀՀԹ արտաքին գործերի, բարձրագույն կրթության և գիտության, զբոսաշրջության նախարարների, գործարար խորհրդի, Հորդանանի և Ամմանի առևտրա-արդյունաբերական պալատների անդամների հետ:
Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 6.475.000 դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 404-407 դրամով և վաճառվում է 408-411 դրամով:
Ակցիան կմեկնարկի Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող Ծածկած շուկայից` ժամը 18.00-ին, և կավարտվի Աֆրիկյանների տան մոտ: Այս մասին 168.am-ը տեղեկացավ նախաձեռնության կազմակերպիչների ֆեյսբուքյան էջից: