
Թուրքիայի կողմից հովանավորվող սիրիացի ապստամբները 25 միլիոն դոլար են խոստացել Ասադի համար

Սիրիական ազատ բանակը 25 մլն դոլարի չափով պարգևատրում է խոստացել այն մարդուն, ով իրեն կհանձնի Սիրիայի նախագահ Բաշար Ասադին՝ «կենդանի կամ մեռած»: Այդ մասին հայտնում է ռուսական «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով թուրքական «Անադոլու» գործակալությանը:
Վերջինս բերում է Սիրիայի ազատ բանակի հրամանատարներից մեկի՝ Ահմեդ Հիջազի խոսքը, ով հայտնել է, որ այդ միջոցները կվճարվեն գործարարների կողմից, որոնք աշխատում են երկրում կամ նրա սահմաններից դուրս և աջակցում են Ազատ բանակին:
Հիջազին նաև ասել է, որ պարգևատրումը «կմղի գործողությունների Ասադի շրջապատում գտնվող մարդկանց»: