Ողջունելով հյուրին` նախարարը նշեց, որ հայ-չինական հարաբերությունները գյուղատնտեսության բնագավառում մեծ հեռանկարներ ունեն: «Մենք գիտենք, որ Չինաստանը հարուստ գյուղատնտեսություն ունեցող զարգացած երկիր է, որից սովորելու շատ բան ունենք: Սակայն, ցավոք, մեր երկու նախարարությունների միջև փոխշահավետ կապերը դեռևս հեռու են լիարժեք լինելուց»,-նշեց նա:
Ադրբեջանի համար Ռամիլ Սաֆարովի հարցը փակված է», – ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը։
Ի դեպ, ժամանակին հենց քաղաքապետարանն է վաճառել այդ տարածքները տվյալ կառուցապատողներին: Առաջիկայում մասնավոր հյուրանոցների կվերածվեն Հանրապետության հրապարակում տեղակայված ԱԳՆ-ի և տրանսպորի ու կապի նախարարության շենքերը: Նարեկ Սարգսյանը դա հրաշալի գաղափար է համարում: Թե հաջորդը կառավարության որ շենքն է հյուրանոց դառնալու` դեռ հայտնի չէ:
Այսօր երկրաշարժ է տեղի ունեցել Արևելյան Վրաստանում՝ Կասպի շրջկենտրոնից 7 կիլոմետր դեպի հարավ, տեղեկացնում է վրացական apsny.ge կայքը: Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 12.29-ին և ունեցել է 2.6 մագնիտուդ ուժգնություն:
Գերմանիայի դեսպանատան գրոհի կադրերը ցուցադրվել են Al Jazeera հեռուստաալիքով. դրանցում պարզ երևում է, թե ինչպես են տասնյակ մարդիկ կոտրում երկաթյա պարիսպները և պատերով վեր մագլցում:
«Բնակիչները կապրեն, թե ոչ, դա չի խնդիրը, այլ որ այստեղ հոկտեմբերից լայնամասշտաբ ծրագրեր կսկսենք: Հյուսիսային պողոտայի բոլոր վերգետնյա ծածկույթը կփոխենք, բետոնե ծածկույթը փոխարինելու ենք քարե սալիկներով»,– ասել է նա:
Հիշեցնենք, որ Արա Հարությունյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի պաշտոնն զբաղեցնում է 2007 թվականից:
Եվրախորհրդարանը ընդունել է օրենք, որի համաձայն բոլոր երկրները պարտավոր են համաձայնեցնել Եվրահանձնաժողովի հետ էներգետիկայի վերաբերյալ միջպետական համաձայնագրերը: Այդ մասին հայտնում է Europolitics-ը: Բոլոր գործող համաձայնագրերը նույնպես պետք է ներկայացվեն Եվրահանձնաժողովին, որը կստուգի ԵՄ մրցակցային օրենսդրության հետ համապատասխանությունը: Հակասությունների հայտնաբերման դեպքում պայմանագրերում շտկումներ կիրականացվեն:
Երևանում, պետնախարարը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Էբոլա դողէրոցքն աշխարհում ամենավտանգավոր ինֆեկցիաներից մեկն է: Մահացությունը հասնում է մինչև 90%-ի:
Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 7.000.000 դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 405-407 դրամով և վաճառվում է 408,5-411 դրամով:
Ֆրանսիայում Հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) նախաձեռնությամբ կազմակերպված ակցիային միանալու են նաեւ Լիոն, Մարսել եւ այլ քաղաքների բնակիչները: Լիոն եւ Մարսել քաղաքների տարածքային կառույցները` Փարիզ հասնելու համար ակցիայի մասնակիցներին ապահովել են տրանսպորտով: Պատրաստվում են ցուցապաստառներ:
Ռուսական մի շարք լրատվամիջոցների, մասնավորապես՝ newsru.com-ի տրամադրության տակ հայտնվել է Դաշնային խորհրդի առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախապատրաստվող ելույթի նախնական տեքստը: Այն, դատելով ամեն ինչից, վերջնական չէ, և կարող է անճանաչելիության աստիճանի փոխվել:
Սեպտեմբերի 13-ին, ժամը 20.00-ին, «ՎԱԶ-21104» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Տիչինայի փողոցի թիվ 68 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1967 թ. ծնված Էդուարդ Ղազարյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց և…
Պարբերականի զրուցակիցների տվյալներով՝ պետդեպը նախազգուշացված է եղել նախապատրաստվող հարձակումների մասին Բենղազիի և Կահիրեի իրադարձություններից առնվազն 48 ժամ առաջ: Չնայած դրան՝ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը դիվանագիտական ներկայացուցչություններին չի հայտնել սպառնալիքի մասին, և որպես արդյունք, անվտանգության միջոցառումներ չեն ձեռնարկվել:
Հայաստանում բարձր են գնահատում Ձեր անձնական ներդրումը մեր երկրների ժողովուրդների բարեկամության բազմադարյա ավանդույթների բազմապատկման գործում, որոնք այսօր զարգանում են ռազմավարական գործընկերության և դաշնակցային փոխգործակցության ամուր հիմքի վրա: Մենք, իրավամբ, կարող ենք հպարտանալ երկկողմ համագործակցության հաջողություններով, քաղաքական, առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային-հումանիտար ոլորտներում համատեղ կարևորագույն նախաձեռնություններով:
Լիբանանի իշխանությունները անվտանգության խիստ միջոցներ են կիրառում Պապի այցի կապակցությամբ, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։
«Խորապես ցնցված եմ ս.թ. սեպտեմբերի 12-ին Բենգազիում Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցչության վրա տեղի ունեցած հրոսակային հարձակման լուրից, ինչին ողբերգականորեն զոհ գնացին դեսպան Քրիս Սթիվենսը և երեք ամերիկացիներ»:
Ավելի վաղ 168.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 2-ին Բերդ քաղաքի բնակիչ, 71-ամյա Ասքանազ Մելիքյանը վաղ առավոտյան նախիրը տարել էր հանդամաս եւ չէր վերադարձել:
Էլ. լարերի կարճ միացման կասկածանքով տունը հոսանքազրկվել է (մոտ 2 ժ), սակայն տաքությունը չի պակասել: Դեռևս չբացահայտված հանգամանքներում հյուրասենյակի միջնապատը և հատակը (մոտ 5 մ երկարությամբ) տաքանում է: Հատակը ծակելու և նմուշներ վերցնելու նպատակով դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Թուրքերը նշում են, որ հիմնականում քուրդ ապստամբներին լուրջ կորուստներ են պատճառել ուղղաթիռներով և անօդաչու թռչող սարքերով: Հիմնական հարվածները հասցվել են Դերսիմում և Հաքքարի նահանգում:
Հանդիպման մասնակիցները նշել են, որ վերջին տարիներն առանձնացել են Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ շփումների ինտենսիվությամբ, երկկողմ հարաբերությունները որակապես նոր մակարդակի վրա են բարձրացվել, եւ առկա է երկուստեք պատրաստակամություն դրանք առավել ամրապնդելու եւ խորացնելու համար: Զրուցակիցները համակարծիք էին, որ հայ – կիպրական հարաբերությունները կարելի է օրինակելի որակել փոխըմբռնման եւ փոխադարձ վստահության բարձր մակարդակով:
Կլոր սեղանին մասնակցելու են Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Օրինաց Երկիր» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «ժառանգություն» կուսակցության, Հայ Հեղափոխական Դաշնակցութան, Արցախի ժողովրդավարական կուսակցության, «Ազատ Հայրենիք» կուսակցության, ՀՅԴ Արցախի կառույցի պատվիրակությունները:
Եվրոպական խորհրդարանի սաֆարովյան բանաձևը նուրբ ձևակերպումներով հաստատում է, որ Բաքուն ոչ միայն խաբեություն է գործի դրել, այլ նաև խախտել է մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած բոլոր վճիռները:
Այդ որոշումը կապված է մի խումբ ամերիկացիների կողմից «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի դեմ բողոքի հնարավոր ակցիաների հետ:
«Մենք պետք է համոզված լինենք, որ Իրանի միջուկային դոսյեի ավարտմանն ուղղված ջանքերն ապարդյուն չեն լինի: Թեհրանը որևէ փոխզիջման չի գնա խաղաղ նպատակներով ատոմային էներգիայից՝ ներառյալ ուրանի հարստացումը, օգտվելու հարցում, որը նրա անբաժանելի իրավունքն է: Մենք դատապարտում ենք Իրանի միջուկային ծրագրի հարցի քաղաքականացումը: Իրանի միջուկային ծրագիրը մնում է բաց», ասել է իրանցի դիվանագետը:
Բոլորվին վերջերս ճապոնիան մասնավոր սեփականատերերից գնեց 5 կղզիներից 3-ը, ինչն էլ վիճելի կղզիների շուրջ հակամարտության սրման առիթ հանդիսացավ:
Ի դեպ, Ռուբեն Հակոբյանը նաև նշել է, որ «Ժառանգությունը» Ավան վարչական շրջանն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում առաջադրելու է Ստեփան Սաֆարյանին:
Հարցին, թե կիսո՞ւմ է այն տեսակետը, որ հայերի սպանությունները Սիրիայում սկսել են կրել կրոնական, էթնիկ բնույթ, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանը պատասխանել է. «Այդպիսի բան չկա: Պատմությունը ցույց է տվել, որ քաղաքացիական պատերազմի ժամանակ որոշակի խմբավորումներ են լինում, որոնք հանդես են գալիս երկու կողմերի անվան տակ ու որոշակի բաներ են անում»։
Թուրքական կողմից զորավարժություններին մասնակցել է TCSG-71 մոտորանավակը, իսկ վրացական կողմից՝ «Գեներալ Մազնիաշվիլի» և «Իվերիա» նավերը: Թուրքիայի առափնյա պաշտպանության TCSG-71 մոտորանավակը Վրաստանի տարածքային ջրեր է մուտք գործել սեպտեմբերի 10-ին, իսկ սեպտեմբերի 13-ին լքել է այն: